Արման Բաղումյանը Հայաստանի փաստաբանների պալատի անդամ է, որտեղ նա ներկայացնում է հաճախորդների շահերը տարբեր իրավական հարցերում։
Արմանն ունի մեծ փորձառություն ընտանեկան, աշխատանքային, ֆինանսական և քաղաքացիական իրավունքի ոլորտներում ծագող վեճերի լուծման մեջ։ Արմանի մասնագիտական ուղին սկսվել է «Concern Dialogue» իրավաբանական գրասենյակում, որտեղ նա մասնագիտացել է քաղաքացիական իրավունքի ոլորտում՝ հատկապես պայմանագրային վեճերի և աշխատանքային հարցերի լուծման համաեքստում։ Ապա նա աշխատել է «Արարատբանկ» ԲԲԸ-ում՝ մասնագիտանալով բանկային վեճերի, պարտքերի վերադարձման և համապատասխանության ապահովման (policy compliance) ոլորտներում։ Ներկայումս նա աշխատում է «Concern Dialogue» իրավաբանական ընկերությունում որպես փաստաբան։