Աննա Կիրակոսյան

  • Բակալավրի աստիճան (LL.B), Հայ-ռուսական համալսարան, Իրավագիտության ֆակուլտետ
  • Մագիստրոսի աստիճան (LL.M), Հայ-ռուսական համալսարան, Իրավագիտության ֆակուլտետ
  • Իրավաբանական գիտությունների թեկնածու (Ph.D), Հայ-ռուսական համալսարան, Իրավագիտության ֆակուլտետ
  • Հայաստանի Հանրապետության Փաստաբանական ակադեմիա

Աննա Կիրակոսյանը ՀՀ Փաստաբանների պալատի անդամ է, հանդիսանում է ՀՀ Մտավոր սեփականության գրասենյակի կողմից արտոնագրային հավատարմատար, դասախոսում է Հայ-Ռուսական համալսարանի քաղաքացիական իրավունքի և քաղաքացիական դատավարության իրավունքի ամբիոնում:

Ունի հարուստ մասնագիտական փորձ ֆինանսաբանկային համակարգում՝ աշխատանքային գործունեություն ծավալելով ՀՀ առաջատար բանկային կառուցներում, հանրային եւ մասնավոր իրավունքի ոլորտում իրավական աջակցություն տրամադրելով ինչպես դատական, այնպես էլ արտադատական վեճերով:

Գիտական գործունեության շրջանակներում Աննա Կիրակոսյանը մասնակցել է բազմաթիվ միջազգային հաստատությունների (WIPO Arbitration and Mediation Center, Harvard Law School, George Mason University (Antonin Scalia Law School), Humboldt University of Berlin) կողմից կազմակերպված գիտական միջոցառումների, մի շարք հեղինակավոր պարբերականներում հրապարակված գիտական հոդվածների հեղինակ է և բանախոս՝ նպատակ հետապնդելով ՀՀ-ում խթանել մտավոր սեփականության իրավունքի ոլորտում վեճերի այլընտրանքային լուծման օրենսդրության զարգացմանը և իրազեկվածության մակարդակի բարձրացմանը:

Ամրագրել

Խորհրդատվություն

Խորհրդատվության համար խնդրում ենք կապվել մեզ հետ info@amca.am էլ. հասցեով կամ զանգահարել +374 11 20 14 10 հեռախոսահամարով։