Աիշա Նադար
🔷 Աիշա Նադարը ավագ խորհրդատու է «Advokatfirman Runeland AB»-ում և իր մասնագիտական գործունեությունը ծավալում է Շվեդիայի Ստոկհոլմ քաղաքում՝ մասնագիտացած ենթակառուցվածքների գնումների և վեճերի կառավարման ոլորտներում։ Աիշան միացել է «Advokatfirman Runeland AB»-ին 2012 թվականին որպես պայմանագրային և վեճերի կառավարման խորհրդատու, որտեղ նա վստահորդներին խորհրդատվական ծառայություններ է մատուցել գնումների ռազմավարական պլանավորման, պայմանագրերի մշակման, պայմանագրերի կառավարման և վեճերի լուծման […]
Կարեն Առուստամյան
🔷 Կարեն Առուստամյանը ներկայումս զբաղեցնում է Հայաստանում “Technocrat Legal” ՍՊԸ-ում շինարարական պայմանագրերի մենեջերի և մրցութային փորձագետի պաշտոնը։ Բացի այդ, նա աշխատում է որպես FIDIC-ի անկախ փորձագետ Ղազախստանի «Artyushenko & Partners»-ում: 🔷 Նրա աշխատանքային փորձը որպես շինարարական պայմանագրերի մենեջեր ներառում է մի քանի երկրներ, այդ թվում՝ Հայաստանը, Բելառուսը, Վրաստանը, Ղազախստանը, Լիբիան, Ռուսաստանի Դաշնությունը, Տաջիկստանը և Ուզբեկստանը: […]
Օլիմպիա Գեղամյան
🔷 Օլիմպիա Գեղամյանը ԵՊՀ-ի Աիդա Իսկոյանի անվան էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի ղեկավարն է և միևնույն ժամանակ աշխատում է նաև որպես էկոլոգիական իրավունքի դասախոս ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում։ 🔷 Որպես իրավական փորձագետ Օլիմպիա Գեղամյանն ակտիվորեն մասնակցել է այնպիսի հեղինակավոր կազմակերպությունների ծրագրերին, ինչպիսիք են USAID-ին, UNDP-ին, OECD-ին, Եվրասիական զարգացման բանկը և Հայաստանի ամերիկյան համալսարանը։ 🔷 Օլիմպիա Գեղամյանը եղել […]
Արամ Աղաբաբյան
🔷 Արամ Աղաբաբյանը «CaseLens»-ի համահիմնադիր-տնօրենն է, ինչպես նաև Հայաստանի արբիտրների ասոցիացիայի անդամ։ Նա նախկինում եղել Հայաստանի ամերիկյան համալսարանի մագիստրոսական ծրագրի վեճերի այլընտրանքային լուծման կլինիկայի համակարգողը։ Միաժամանակ, նա «ACX International»-ում ստանձնել է պրոդուկտ մենեջերի պաշտոնը։ Միևնույն ժամանակ, Արամը զբաղեցնում է գործադիր տնօրենի պաշտոնը: «SUPERBOT»-ում և հանդիս գալիս որպես պրոդուկտ մենեջեր «SFL – We Do Software»-ում։ 🔷 […]
Մարիամ Այվազյան
🔷 Մարիամ Այվազյանը ներկայումս ներգրավված է տարբեր միջազգային նախագծերում և որպես իրավախորհրդատու ունի ավելի քան 10 տարվա աշխատանքային փորձ։ 🔷 Մարիամը ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնի դասախոս է։ Նա ունի դասավանդման տարիների փորձ և հեղինակել է մեդիա իրավունքի և հեղինակային իրավունքների վերաբերյալ գիրք և հոդվածներ։
Շուշանիկ Ղուկասյան
🔷 Շուշանիկ Ղուկասյանը ներկայումս զբաղեցնում է «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի գլխավոր խորհրդականի պաշտոնը, ինչպես նաև աշխատում է որպես Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնի դասախոս։ 🔷 Նա ունի աշխատանքային նշանակալի փորձառություն ինչպես մասնավոր, այնպես էլ հանրային ոլորտներում։ Նախկինում նա աշխատել է որպես ավագ մասնագետ «Legal Business Law Group» ՍՊԸ-ում և բազմաթիվ զբաղեցրել բազմաթիվ […]
Ժիրայր Հաբիբյան
🔷 Ժիրայր Հաբիբյանը 2019 թվականին համահիմնադրել է Լույսեր ՓԲԸ-ն։ Ընկերությունը մասնագիտացած է բնակելի և կոմերցիոն զարգացման, շինարարության և գույքի կառավարման ոլորտներում։ Միևնույն ժամանակ, Հաբիբյանը կառավարող գործընկեր է «Matouk Bassiouny’s»-ի Միացյալ Արաբական Էմիրությունների գրասենյակներում։ Նա ունի նշանակալի փորձառություն ֆինանսների, առևտրի ֆինանսավորման, M&A գործարքների և կապիտալի շուկաներում բնագավառներում, ինչպես Արաբական Միացյալ Էմիրություններում և Հայաստանում, այնպես էլ այլ […]
Հրանուշ Աղայան
🔷 Հրանուշ Աղայանը ունի բազմամյա մասնագիտական փորձառություն վեճերի այլընտրանքային լուծման մեխանիզմների բնագավառում ինչպես հայաստանյան, այնպես էլ միջազգային մակարդակներում։ Նա ծառայություններ է մատուցել մի շարք արտասահմանյան երկրներում, այդ թվում՝ Ղրղզստանում, Բոսնիա և Հերցեգովինայում, Բուլղարիայում, Ռուսաստանում և Ուկրաինայում: 🔷 2009-2018 թվականներին աշխատել է Հայաստանի ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակում որպես գործերի վարման և հետաքննող խմբի ղեկավար։ Հրանուշ Աղայանը, […]
Վահագն Գրիգորյան
Վահագն Գրիգորյանը «GM Legal» իրավաբանական ընկերության համահինադիրն ու կառավարող գործընկերն է։ Իր աշխատանքային գործունեության շրջանակներում Վահագնը իրավաբանական ծառայություններ է մատուցել բազմաթիվ վստահորդների՝ քաղաքացիական, առևտրային և սնանկության դատական վեճերի առնչությամբ, ինչպես նաև վերահսկել բազմաթիվ մեծածավալ ծրագրեր։ 🔷 Վահագնը որպես փորձագետ իր ծառայություններն է առաջարկել բազաթիվ միջազգային դոնորների կողմից ֆինանսավորվող բազմաշահառու նախագծերին, որոնք ուղղված են եղել ՀՀ […]
Նորայր Բալայան
🔷 Ներկայումս Նորայր Բալայանը զբաղեցնում է «ELL Partnership իրավաբանական ընկերության» գործադիր գործընկերոջ պաշտոնը։ Նորայրը Հայաստանի Հանրապետության փաստաբանների միության անդամ է (2008 թվականից) և՛ սահմանադրական և՛ վարչական իրավունքի վերաբերյալ մի շարք գիտական հոդվածների հեղինակ։ Մինչ «ELL Partnership»-ին միանալը Նորայր Բալայանը զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարության կազմակերպական-իրավական վարչության պետի պաշտոնը: 🔷 Նորայրը մասնագիտացած է կորպորատիվ իրավունքի և […]