Շուշանիկ Ղուկասյան

🔷 Շուշանիկ Ղուկասյանը ներկայումս զբաղեցնում է «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի գլխավոր խորհրդականի պաշտոնը, ինչպես նաև աշխատում է որպես Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնի դասախոս։ 🔷 Նա ունի աշխատանքային նշանակալի փորձառություն ինչպես մասնավոր, այնպես էլ հանրային ոլորտներում։ Նախկինում նա աշխատել է որպես ավագ մասնագետ «Legal Business Law Group» ՍՊԸ-ում և բազմաթիվ զբաղեցրել բազմաթիվ […]

Հրանուշ Աղայան

🔷 Հրանուշ Աղայանը ունի բազմամյա մասնագիտական փորձառություն վեճերի այլընտրանքային լուծման մեխանիզմների բնագավառում ինչպես հայաստանյան, այնպես էլ միջազգային մակարդակներում։ Նա ծառայություններ է մատուցել մի շարք արտասահմանյան երկրներում, այդ թվում՝ Ղրղզստանում, Բոսնիա և Հերցեգովինայում, Բուլղարիայում, Ռուսաստանում և Ուկրաինայում: 🔷 2009-2018 թվականներին աշխատել է Հայաստանի ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակում որպես գործերի վարման և հետաքննող խմբի ղեկավար։ Հրանուշ Աղայանը, […]

Վահագն Գրիգորյան

Վահագն Գրիգորյանը «GM Legal» իրավաբանական ընկերության համահինադիրն ու կառավարող գործընկերն է։ Իր աշխատանքային գործունեության շրջանակներում Վահագնը իրավաբանական ծառայություններ է մատուցել բազմաթիվ վստահորդների՝ քաղաքացիական, առևտրային և սնանկության դատական վեճերի առնչությամբ, ինչպես նաև վերահսկել բազմաթիվ մեծածավալ ծրագրեր։ 🔷 Վահագնը որպես փորձագետ իր ծառայություններն է առաջարկել բազաթիվ միջազգային դոնորների կողմից ֆինանսավորվող բազմաշահառու նախագծերին, որոնք ուղղված են եղել ՀՀ […]

Նորայր Բալայան

🔷 Ներկայումս Նորայր Բալայանը զբաղեցնում է «ELL Partnership իրավաբանական ընկերության» գործադիր գործընկերոջ պաշտոնը։ Նորայրը Հայաստանի Հանրապետության փաստաբանների միության անդամ է (2008 թվականից) և՛ սահմանադրական և՛ վարչական իրավունքի վերաբերյալ մի շարք գիտական հոդվածների հեղինակ։ Մինչ «ELL Partnership»-ին միանալը Նորայր Բալայանը զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարության կազմակերպական-իրավական վարչության պետի պաշտոնը: 🔷 Նորայրը մասնագիտացած է կորպորատիվ իրավունքի և […]

Լիլիթ Գաբրիելյան

🔷 Լիլիթ Գաբրիելյանը իրավաբան է, ով մասնագիտացած է Հայաստանի իրավական համակարգում: Նա Sigma իրավաբանական ընկերության գործընկերն է. 🔷Նա Հայաստանի ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի գործերի քննության խմբի ղեկավարն էր։ 🔷 Լիլիթն ունի միջազգային արբիտրաժում արբիտրների լիազորված ինստիտուտի վկայական։ Բացի այդ, նա սովորել է Միջազգային արբիտրաժը Էքսեթերի համալսարանում, Մեծ Բրիտանիա: 🔷 Որպես փորձագետ Լիլիթը համագործակցել է այնպիսի […]

Գոռ Մարգարյան

🔷 Գոռ Մարգարյանը «Լեգելատա» իրավաբանական գրասենյակի գործընկեր է։ Նա ընկերությունում ղեկավարում է բանկերի և ֆինանսների, վերակազմակերպումների, հարկերի և օտարերկյա ներդրումների ոլորտներում մասնագիտացած թիմի գործունեությունը։ 🔷 Նա միջազգային առևտրային արբիտրաժի ոլորտում իր գիտելիքներն ավելի է կատարելագործել Օտարերկրյա ֆինանսավորման նախագծերի կառավարման կենտրոնում որպես իրավաբան աշխատելիս (կենտրոնը ստեղծվել է Համաշխարհային բանկի կողմից՝ Հայաստանի ֆինանսների նախարարության կազմում):  🔷 Որպես «Cenomi» […]

Ջեդրե Աուկշտուոլիենե

🔷 Ջեդրե Աուկշտուոլիենեն «Ellex Valiunas» իրավաբանական ընկերության գործընկեր է և հանդես է գալիս որպես ՎԱԼ բաժնի ղեկավար: Նա ունի ավելի քան 15 տարվա փորձառություն արբիտրաժի բնագավառում, և հաջողությամբ ներկայացնում է վստահորդներին բարդ, բարձր մակարդակի վեճերում, որոնք ծագում են տարբեր մասնագիտական ոլորտներում, ներառյալ՝ էներգետիկ և կորպորատիվ վեճերը: 🔷 Ջեդրեն ներկայացրել է իր վստահորդներին մի շարք առաջատար […]

Մարինա Վեյս

🔷 Մարինա Վեյսը Փարիզում գտնվող «Bredin Prat» իրավաբանական ընկերության գործընկեր է՝ արբիտրի կարգավիճակով։ 🔷 Նա խորհրդատվություն է տրամադրում տալիս մասնավոր ոլորտի վստահորդներին, ինչպես նաև պետություններին և պետական մարմիններին առևտրային և ներդրումային արբիտրաժներում, որոնք անցկացվում են առաջատար արբիտրաժային հաստատությունների կանոններով (ՅՈՒՆՍԻՏՐԱԼ, ԻԿՍԻԴ, ՄԱՊ, Լոնդոնի միջազգային արբիտրաժային դատարան և Ստոկհոլմի առևտրային պալատի միջազգային արբիտրաժային ինստիտուտ): Միևնույն ժամանակ, […]

Վահագն Դալլաքյան

🔷 Վահագն Դալլաքյանը ներկայումս Հայաստանի առաջատար իրավաբանական ընկերություններից մեկի՝ «Investment Law Group»-ի գործընկեր է։ Նրա փորձառության ոլորտների թվում են ներդրումները, նախագծերի ֆինանսավորումը, առևտրային պայմանագրերը, ՀՀ իրավունքի վերլուծությունը և բազմադասային իրավական վեճերի կառավարումը: 🔷 Վահագնը 2017 թվականից զբաղեցնում է ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատին կից մշտական արբիտրաժային դատարանի քարտուղարի պաշտոնը։ 🔷 Միևնույն ժամանակ Վահագն Դալլաքյանը դասախոսում է Երևանի […]

Եղիշե Ջազոյան

🔷 Եղիշե Ջազոյանը «King & Spalding»-ի լոնդոնյան գրասենյակի գործընկեր է և մասնագիտացած է միջազգային արբիտրաժի և դատավարության ոլորտներում: 🔷 Եղիշե Ջազոյանը երկակի որակավորում ունեցող իրավաբան է՝ անգլիական և ռուսական իրավական համակարգերում նշանակալի փարձառությամբ: Ունենալով համապարփակ գիտելիքներ ինչպես քաղաքացիական (մայրցամաքային եվրոպական), այնպես էլ ընդհանուր իրավունքից՝ Եղիշեն ներկայացրել է հաճախորդներին բազմաթիվ միջազգային արբիտրաժներում՝ համաշխարհային մասշտաբով առաջատար արբիտրաժային […]