Ֆերուզա Բոբոկուլովա

🔷 Ֆերուզա Բոբոկուլովան միջազգային իրավունքի և արբիտրաժի մասնագետ է Ուզբեկաստանի մայրաքաղաք Տաշքենդի «My lawyer» իրավաբանական ընկերությունում, որը մասնագիտացած է վեճերի լուծման, միջազգային արբիտրաժի և կառուցապատման իրավունքի բնագավառներում։ Նա նաև FIDIC-ի (Ինժեներ-խորհրդատուների միջազգային ֆեդերացիա) հավատարմագրված դասընթացավար է։ 🔷 Նա հիմնականում զբաղվում է միջազգային արբիտրաժին, կառուցապատման ոլորտային արբիտրաժին և սպորտային արբիտրաժին վերաբերող հարցերով՝ ի թիվս այլնի խորհրդատվական […]

Վարսինե Հարությունյան

🔷 Վարսինե Հարությունյանն ունի իրավաբանի ավելի քան 10 տարվա մասնագիտական փորձառություն՝ առավելապես կենտրոնանալով փաստաբանության հմտությունների, քաղաքացիական և վարչական իրավունքի ոլորտում։ Նա հաջողությամբ վարել է 300-ից ավելի դատական գործեր՝ ներկայացնելով կողմի շահերը։  🔷 Նա մասնագիտացած է մասնավոր իրավունքի մի շարք ոլորտներում, ներառյալ՝ մտավոր սեփականության, կորպորատիվ հարաբերությունների, աշխատանքային վեճերի, պայմանագրային հարցեր, կորպորատիվ իրավունք, բանկային, միգրացիոն իրավունք, ինչպես […]

Մակար Եղիազարյան

🔷 Մակարը փաստաբան է (2011 թվականից) և 2016 թվականից հանդես է գալիս որպես սնանկության կառավարիչ։ «Եղիազարյան և ընկերներ» իրավաբանական ընկերության և շուրջ 200 սնանկության գործերի հաջող կառավարման փորձի շնորհիվ Մակարը ձեռք է բերել փորձառու և կոմպետենտ մասնագետի համբավ՝ կորպորատիվ իրավունքի, քաղաքացիական իրավունքի և սնանկության ոլորտներում։ Որպես սնանկության կառավարիչ վերջինս ունի շուրջ 100 գործեր՝ իր կառավարման […]

Տիգրան Նաղդալյան

🔷 Տիգրան Նաղդալյանն ներկայումս զբաղեցնում է բազմաթիվ կարևոր պաշտոններ, որոնց թվում են գլխավոր իրավախորհրդատուի պաշտոնը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում (2021 թվականից) և տնօրենի պաշտոնը «VPEKTI» ՓԲԸ-ում և «Նաղդալյան և գործընկերներ» իրավաբանական գրասենյակում։ 🔷 Ունենալով հարուստ աշխատանքային փորձ՝ Տիգրանը իրավաբանի մասնագիտական գործունեություն է ծավալում 2012 թվականից։ Տարիների ընթացքում նա զբաղեցրել է բազմաթիվ պաշտոնների՝ ներառյալ տնօրենի, գլխավոր […]

Իրինա Դանիելյան

🔷 Իրինա Դանիելյանը հանդիսանում է «Rybalkin, Gortsunyan, Dyakin and Partners» իրավաբանական ընկերության Երևանյան գրասենյակի խորհրդականը և տնօրենը, որը մասնագիտացած է ներպետական և միջազգաային արբիտրաժի բնագավառում։ 🔷 Իրինա Դանիելյանն ունի կրկնակի բակալավրի աստիճան Հայաստանում ֆրանսիական համալսարանից և Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանից։ Նա ավարտել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մագիստրոսական ծրագիրը և մասնագիտացած է քաղաքացիական (մայրցամաքային եվրոպական) […]

Արայիկ Քուրդյան

🔷 Արայիկ Քուրդյանը «Unique Consulting Group» ՍՊԸ փոխտնօրենն է։ Միաժամանակ, նա նաև «ARTCOMPANY» ՍՊԸ-ում և «LOGICON DEVELOPMENT» ՍՊԸ-ում քաղաքաշինության բաժնի համակարգողն է։ 🔷 Նա նախկինում աշխատել է որպես Երևանի քաղաքապետարանի ավագ մասնագետ, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի վարչության պետ և ներքին աուդիտոր և «Պրոֆ Քոնսալթինգ Սերվիս» ՍՊԸ-ի տնօրեն: 🔷 Ներկայումս ՀՀ էկոնոմիկայի նախարարի հրամանով ստեղծված Քաղաքաշինական […]

Արսեն Թավադյան

🔷 Արսեն Թավադյանը ներկայումս «Տեր-Տաճատյան» իրավաբանական և բիզնես-խորհրդատվական փակ բաժնետիրական ընկերության գործընկեր է և ունի ավելի քան 10 տարվա փորձ իրավախորհրդատվության ոլորտում։ Նա խորհրդատվություն է տրամադրել բազմաթիվ վստահորդների (այդ թվում՝ պետական մարմինների)՝ բանկային ծառայությունների, աշխատանքային հարաբերությունների, պայմանագրային հարաբերությունների, սնանկության, հարկադիր կատարողական վարույթների, հարկային հարաբերությունների, սեփականության, մտավոր սեփականության և կորպորատիվ հարաբերությունների ոլորտներում։ 🔷 Արսենը Երևանի պետական […]

Գոհար Գևորգյան

🔷 Գոհար Գևորգյանը «Ի ԷԼ ԷԼ» իրավաբանական գրասենյակի գլխավոր տնօրենն է։  🔷 2012 թվականից ի վեր Գոհար Գևորգյանն Իրավաբանների հայկական ասոցիացիայի  և Փաստաբանների պալատի անդամ է։ 🔷 2017 թվականից ի վեր նա արբիտր է Առևտրաարդյունաբերական պալատին կից արբիտրաժային դատարանում։ Նա նաև մտավոր սեփականության իրավունքի հայ իրավաբանների ասոցիացիա ՀԿ-ի անդամ է։ 

Աշոտ Կյուրեղյան

🔷 Աշոտ Կյուրեղյանը «A.K.A. Lex Sportiva» իրավաբանական գրասենյակի հիմնադիրն է, որը գործում է ամբողջ աշխարհում և առևտրային հարցերի հետ մեկտեղ՝ մասնագիտացված է բացառապես սպորտային արդյունաբերության ոլորտում։ Ունենալով սպորտային արդյունաբերությունում շուրջ  8 տարվա փորձառություն՝ Աշոտը ներգրավված է եղել բազմաթիվ կոմիտեներում, կազմակերպչական խմբերում և սպորտային կառավարմանն ու իրավունքին առնչվող տարբեր ծրագրերում։ 🔷 Աշոտը երկակի որակավորված իրավաբան է՝ […]

Աիշա Նադար

🔷 Աիշա Նադարը ավագ խորհրդատու է «Advokatfirman Runeland AB»-ում և իր մասնագիտական գործունեությունը ծավալում է Շվեդիայի Ստոկհոլմ քաղաքում՝ մասնագիտացած  ենթակառուցվածքների գնումների և վեճերի կառավարման ոլորտներում։ Աիշան միացել է «Advokatfirman Runeland AB»-ին 2012 թվականին որպես պայմանագրային և վեճերի կառավարման խորհրդատու, որտեղ նա վստահորդներին խորհրդատվական ծառայություններ է մատուցել գնումների ռազմավարական պլանավորման, պայմանագրերի մշակման, պայմանագրերի կառավարման և վեճերի լուծման […]