Խորհուրդ

Քրիստինե Գյոնջյան

Քրիստինե Գյոնջյանը «Հայաստանի օպերատորների միություն» ՀԿ-ի տնօրենն է 2018 թվականի օգոստոսի 1-ից։ Աշխատանքային 5 տարիների ընթացքում նա ներգրավված է եղել ինտերնետի, թվայնացման, համայնքային ցանցերի, մանկական առցանց տարբեր տեղական և միջազգային նախագծերում: 2022 թվականին ընտրվել է «Համայնքային ցանցեր» զարգացման հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ։ 2019 թվականից նա ISOC Հայաստան ՀԿ-ի և Համացանցի կառավարման միջգերատեսչական խմբի խորհրդի անդամ է։

Աշխատանքային գործունեության նկարագիր

Քրիստինե Գյոնջյանը մեծ ներդրում է ունեցել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Տեղեկատվական տեխնոլոգիաները բիզնեսում» մագիստրոսական ծրագրի ստեղծման և իրականացման գործում և այժմ մագիստրոսական ծրագրի ղեկավարն է, ինչպես նաև դասավանդում է «Ստարտափների կառավարում և նորարարություն» առարկան նույն համալսարանում։

2016-2017 թվականներին եղել է «Արփինետ» ՍՊԸ-ի Բիզնեսի զարգացման և մարքեթինգի բաժնի ղեկավարը: 2016-2017 թվականներին ղեկավարել է «Հայ Միասնության Խաչի Նորարար Էթնիկ Տարածաշրջանային Կենտրոնը»՝ մեծ ներդրում ունենալով կենտրոնի կայացման գործում։ 2008-2016 թվականներին աշխատել է Microsoft ընկերությունում՝ որպես կրթական ծրագրերի ղեկավար՝ նպաստելով կրթական գործընթացներում տեխնոլոգիաների ներդրմանը։ Նա պարբերաբար աշխատել է Եվրոպական միության մի շարք նախագծերում՝ հանդես գալով որպես էլեկտրոնային ուսուցման միջազգային փորձագետ:

Նա ունի ավելի քան 20 տարվա դասավանդման փորձ բուհերում և որպես դասախոսների և պետական ծառայողների վերապատրաստող: Դասավանդել է Հայկական պետական մանկավարժական համալսարանում, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում, Գ.Վ. Պլեխանով, Եվրոպական տարածաշրջանային ակադեմիա, Եվրասիա միջազգային համալսարան, Ինտերլինգվա համալսարան, Երևանի էկոնոմիկայի և իրավունքի համալսարանում։