Գուրգեն Գրիգորյանը հանդիսանում է նաև «Մեղրու տարածաշրջանի զարգացում» բարեգործական հիմնադրամի տնօրենը, ինչպես նաև մի շարք այլ հիմնադրամների ու հասարակական կազմակերպությունների խորհուրդների անդամ, այդ թվում՝ միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի։ Նա նաև ընդգրկված է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի գլխավորած միջգերատեսչական աշխատանքային խմբում, որի նպատակն է լուծել ՀՀ -ում կառուցապատման ոլորտում առկա խնդիրները։
Գուրգեն Գրիգորյանն ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերը։ Իր մասնագիտական գործունեությունը սկսել է 2016 թվականին՝ աշխատելով ինչպես պետական կառույցներում, այնպես էլ մասնավոր իրավաբանական ընկերություններում։