Եղիշե Կիրակոսյան

Եղիշե Կիրակոսյանը «Equity Law Partners» ընկերության համահիմնադիրն ու կառավարիչ գործընկերն է։ Նա նաև ղեկավարում է Երևանի պետական համալսարանի «Միջազգային դատարաններ և արբիտրաժ» մագիստրոսական ծրագիրը։

Եղիշե Կիրակոսյանն ունի ավելի քան 20 տարվա մասնագիտական փորձառություն ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ոլորտներում: Նա ունի ավելի քան 6 տարվա փորձ՝ Հայաստանի Հանրապետությունը Արդարադատության միջազգային դատարանում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, միջազգային առևտրային արբիտրաժներում, միջազգային ներդրումային արբիտրաժներում, ինչպես նաև միջպետական արբիտրաժներում ներկայացնելու: Նա Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնի (ICSID)-ի արբիտրների և հաշտարարների կոլեգիայի անդամ է:

Նա դասախոսում է որպես Մալիի հրավիրյալ գիտաշխատող Չիկագոյի Համալսարանի Իրավագիտության դպրոցում։ Եղիշե Կիրակոսյանը նաև դասավանդման և ակադեմիական մեծ փորձ ունի՝ սկսած 2006 թվականից: Նրա դասավանդում է միջազգային իրավունքին, վեճերի միջազգային լուծմանը և արբիտրաժին վերաբերող առարկաներ։

Ամրագրել

Խորհրդատվություն

Խորհրդատվության համար խնդրում ենք կապվել մեզ հետ info@amca.am էլ. հասցեով կամ զանգահարել +374 11 20 14 10 հեռախոսահամարով։