Ստեղծվել է Արբիտրաժային կենտրոնի խորհրդատվական հանձնաժողով
Արդարադատության նախարարության նախաձեռնությամբ ձևավորվել է Հայաստանում ստեղծվող նոր Արբիտրաժային կենտրոնի Խորհրդատվական հանձնաժողովը, որը նպատակ ունի ցուցաբերել մասնագիտական աջակցություն՝ կենտրոնի ստեղծման աշխատանքներին: ԱՆ հաղորդագրության համաձայն՝ խորհրդատվական հանձնաժողովի կազմում ընդգրկվել են արբիտրաժի ոլորտում հանրաճանաչ միջազգային և ազգային 26 մասնագետներ: Ընդ որում, նոր արբիտրաժային կենտրոնի ստեղծումից հետո Խորհրդատվական հանձնաժողովի անդամները կարող են հետագայում դիտարկվել նաև որպես նոր կենտրոնի […]