Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը երկրում արբիտրաժային նոր մշակույթ է ձևավորում. Տաթևիկ Մատինյան

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմներից արբիտրաժն ընդունված է ամբողջ աշխարհում և մեծ տարածում ունի։ 2023 թվականի մայիսին Հայաստանում բացվել է Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը, որը որպես միջազգային հեղինակավոր մասնագետներով համալրված, հոգաբարձուների և արբիտրաժային խորհուրդներ ունեցող արբիտրաժային կենտրոն՝ առաջինն ու միակն է Հայաստանում։ Կենտրոնի տնօրեն Տաթևիկ Մատինյանի հետ զրուցել ենք արբիտրաժային կենտրոն […]

Կլոր սեղան-քննարկում՝ միտված օրենսդրության խնդիրների ու բացերի վերհանմանը։

Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնիի նախաձեռնությամբ տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում՝ նպատակ ունենալով վեր հանել և թվարկել ՀՀ արբիտրաժային օրենսդրության խնդիրներն ու բացերը։ Հանդիպմանը մասնակցում էին արբիտրաժային ոլորտի փորձագետներ, այդ թվում՝ մշտական արբիտրաժային հաստատությունների ներկայացուցիչներ, արբիտրներ, դատավորներ և իրավաբաններ։ Միջոցառման շրջանակում բացման խոսքով հանդես եկավ կենտրոնի տնօրեն Տաթևիկ Մատինյանը՝ անդրադառնալով ոլորտի օրենսդրական խնդիրներին՝ […]

ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Հայաստանում Արբիտրաժային կենտրոնը կբացվի օգոստոսին».

Օգոստոսին նախատեսվում է Երևանում բացել Արբիտրաժային կենտրոն, որի նպատակն է նպաստել դատական համակարգի ծանրաբեռնվածության նվազեցմանը, ներդրումային միջավայրի բարելավմանը, ներդրումների ներգրավմանը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Արբիտրաժային կենտրոնի շինարարական աշխատանքներին ծանոթանալու նպատակով շինհրապարակ են այցելել Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը և Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը։ Շրջայցից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը նշեց, […]