Հանդիպում բիզնես ոլորտի ներկայացուցիչների հետ
Բիզնեսի զարգացման և կայացման համար կենսական կարևորություն ունի երկրում գործող անկախ և պրոֆեսիոնալ արբիտրաժային կենտրոնը։ Հաշվի առնելով այս հանգամանքը Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը շարունակում է հանդիպումները բիզնես ոլորտի ներկայացուցիչների հետ՝ կարևորելով վերջիններիս իրազեկվածությունը: Հանդիպումների ընթացքում բիզնեսի տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ քննարկվել է ինչ է արբիտրաժը, ինչպես են լուծվում վեճերը AMCA-ում […]
Կլոր սեղան քննարկում սպորտային արբիտրաժի մասին
Հայաստանի Հանրապետությունում սպորտային արբիտրաժն ունի ինստիտուցիոնալ զարգացման հսկայական ներուժ և հաշվի առնելով թեմայի կարևորությունը Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը, ICC Armenia-ի, Արբիտրաժ ՍՊԸ-ին կից Արբիտրաժային դատարանի և Ռեզոլվ ակադեմիայի հետ համագործակցությամբ այսօր կազմակերպել էր կլոր սեղան քննարկում ոլորտի մասնագետների, մարզիկների, ֆեդերացիաների և իրավաբանական ընկերությունների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվեցին սպորտային արբիտրաժի և սպորտային վեճերի սահմանումը, օրենքի […]
Վերապատրաստման դասընթաց AMCA-ի աշխատակիցների համար
Դեկտեմբերի 27-29-ը Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը իր աշխատակիցների համար կազմակերպել էր վերապատրաստման դասընթաց: Վերապատրաստումն իրականացրեց բիզնես ռազմավարության և արդյունավետ հաղորդակցության մասնագետ, Հայաստանում Ամերիկյան համալսարանի դասախոս Սերգեյ Թանթուշյանիը։ Մասնակիցներին ներկայացվեց ռացիոնալ որոշումներ կայացնելու կարևորությունը՝ աշխատանքային պարտականությունների կատարման և անձնակազմի զարգացման գործում: Վերապատրաստման շրջանակներում դասախոսը նաև ներկայացրեց ինքնաճանաչման կարևորությունը և դրան հասնելու ուղիները, աշխատանքային հարաբերություններում հաղորդակցություն […]
Կլոր սեղան-քննարկում՝ միտված օրենսդրության խնդիրների ու բացերի վերհանմանը։
Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնիի նախաձեռնությամբ տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում՝ նպատակ ունենալով վեր հանել և թվարկել ՀՀ արբիտրաժային օրենսդրության խնդիրներն ու բացերը։ Հանդիպմանը մասնակցում էին արբիտրաժային ոլորտի փորձագետներ, այդ թվում՝ մշտական արբիտրաժային հաստատությունների ներկայացուցիչներ, արբիտրներ, դատավորներ և իրավաբաններ։ Միջոցառման շրջանակում բացման խոսքով հանդես եկավ կենտրոնի տնօրեն Տաթևիկ Մատինյանը՝ անդրադառնալով ոլորտի օրենսդրական խնդիրներին՝ […]
«Հաշտարարության ոլորտում տարածաշրջանային համագործակցություն» թեմայով կոնֆերանս՝ Թբիլիսիում
2023թ. դեկտեմբերի 20-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսում տեղի է ունեցել «Հաշտարարության ոլորտում տարածաշրջանային համագործակցություն» թեմայով առաջին միջազգային համաժողովը, որին մասնակցել է նաև «Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի» հաշտարարության գործերի կառավարիչ Իգոր Միրզախանյանը։ Համաժողովի ընթացքում քննարկվել են հաշտարարության՝ որպես վեճերի այլընտրանքային լուծման մեխանիզմին վերաբերող տարածաշրջանային երկրներում գործող իրավական կարգավորումները, սկզբունքները և առկա դժվարություններն ու դրանց հաղթահարման հնարավորությունները։ […]
Տարբեր բուհերի ուսանողներ էին այսօր հյուրընկալվել Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնում
Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնն այսօր հյուրընկալել էր տարբեր ԲՈՒՀ-երի ուսանողների: Ուսանողներին ներկայացվեց կենտրոնի գործունեությունը, արբիտրաժային ոլորտի մարտահրավերներն ու զարգացման հեռանկարները Հայաստանում, նորաստեղծ կառույցը, աշխատանքային կայքն ու նրա հետ աշխատանքի գործիքները։ Կենտրոնի տնօրեն Տաթևիկ Մատինյանը ներկայացրեց արբիտրաժի մասին պատմող հոլովակը, որից հետո ակտիվ քննարկում ծավալվեց արբիտրաժի և հաշտարարության՝ որպես վեճերի լուծման այլընտրանքային մեթոդի շուրջ։ Ուսանողները […]
Տեղեկատվական հանդիպում Հայաստանի սպորտային արդյունաբերության, հեռահաղորդակցության և ապահովագրական ոլորտների ներկայացուցիչների հետ
Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի գրասենյակում տեղի ունեցավ տեղեկատվական հանդիպում Հայաստանի սպորտային արդյունաբերության, հեռահաղորդակցության և ապահովագրական ոլորտների ներկայացուցիչների հետ։ Հանդիպման սկզբում ներկայացվեց Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի ստեղծման նպատակները և անելիքները, ինչպես նաև կենտրոնի կողմից մատուցվող արբիտրաժային ծառայությունները։ Հանդիպման երկրորդ մասը նվիրված էր սպորտային արբիտրաժի առանձնահատկություններին, որը կրում էր «Սպորտային արբիտրաժ․ խնդիրներ […]
Դասընթաց դատավորների և Կենտրոնի արբիտրների համար
Դեկտեմբերի 8-ին, Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը սկսեց իր հերթական դասընթացների շարքը՝ դատավորների և Կենտրոնի արբիտրների համար: Բացման խոսքով հանդես եկավ Կենտրոնի հիմնադիր մարմիններից մեկի` «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը, ով ներկայացրեց ոլորտի կարևորությունը՝ արդարադատության համակարգի կայացման տեսանկյունից։ Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի ներկայացուցիչները ներկայացրին կենտրոնի դերը, գործունեությունը և այս ընթացքում կատարված աշխատանքը։ […]
Դասընթացների շարք միջին ու խոշոր բիզնեսի և բանկերի համար։
Դեկտեմբերի 1-ին Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնն իր հերթական դասընթացների շարքը սկսեց խոշոր և միջին բիզնեսի և բանկերի համար։ Կենտրոնի տնօրեն Տաթևիկ Մատինյանը, առաջին օրը ներկայացրեց Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնըի (AMCA) դերն ու գործառույթները։ Մասնակիցները ներկայացրին իրենց ընկերությունները, գործունեության ոլորտները, արբիտրաժի և հաշտարարության ինստիտուտների հետ ունեցած փորձառությունը: Այնուհետև, մասնակիցները հարցեր ուղղեցին Կենտրոնի գործունեության, Կենտրոնում […]
Նոյեմբերի 17֊ին մեկնարկեց ութօրյա դասընթաց հաշտարարների համար
Նոյեմբերի 17-ին մեկնարկեց հաշտարարների որակավորման ութօրյա դասընթացը, որն իրականացվում էր «Աջակցություն դատաիրավական բարեփոխումների իրականացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակում։ Դասընթացի սկզբին բացման խոսքով հանդես եկան Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավարի տեղակալ Մաքսիմ Լոնգանգեն և Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Օրենսդրության զարգացման կենտրոնի տնօրեն՝ Տիգրան Դադունցը։ Վերջիններս ներկայացրին ծրագիրը և սպասվելիք արդյունքները։ Դասընթացը վարում էին ԵԽ փորձագետներ Սոֆիո Չաչավան […]