Միջազգային տնտեսական սանկցիաներ

Միջազգային տնտեսական պատժամիջոցները զգալի ազդեցություն ունեն իրավական համակարգի վրա՝ ազդելով ինչպես ներքին, այնպես էլ միջազգային իրավական դաշտերի վրա: Այս պատժամիջոցները, որոնք հաճախ կիրառվում են երկրների կամ միջազգային կազմակերպությունների կողմից՝ քաղաքական կամ տնտեսական նպատակներին հասնելու համար, իրավական բարդություններ են ստեղծում տարբեր ոլորտներում, ներառյալ առևտուրը, մարդու իրավունքները և միջազգային հարաբերությունները: Բանախոսները՝ ՍԱՐԳԻՍ ԳՐԻԳՈՐՅԱՆ Անկախ արբիտր և փաստաբան […]

Արբիտրաժի ուսուցումը իրավական կրթության կարևոր տարր

Դասախոսությունը վարել են Գերմանիայից ժամանած, Համբուրգի համալսարանի պրոֆեսոր Էքարտ Բրոեդերմանը և Երևանի պետական համալսարանի պրոֆեսոր Արմեն Հայկյանցը: Բանախոսները անդրադարձել են արբիտրաժային պայմանագրերի կազմմանը, հատկապես, դրանց շրջանակում նյութական իրավունքի ընտրության, իրավունքի կոլիզիաների հիմնախնդրին` առանձնահատուկ շեշտադրելով միջազգային առևտրային պայմանագրերի մասին UNIDROIT սկզբունքները: Ուսանողներին ներկայացվել են UNIDROIT սկզբունքները, դրանց մշակման […]

Արհեստական բանականության վրա հիմնված արբիտրաժը զգալի նորամուծություն է վեճերի լուծման հարցում:

Արհեստական բանականության վրա հիմնված արբիտրաժը զգալի նորամուծություն է վեճերի լուծման հարցում: Օգտագործելով մեքենայական ուսուցումը և տվյալների վերլուծությունը՝ այն կարող է պարզեցնել արբիտրաժային գործընթացը: Այս բանախոսությունն իրականացնում էին Jus Mundi համաշխարհային գործընկերության մենեջեր Վիկտորիա Կրապիվինան և Լոնդոնի անկախ արբիտր Սոֆի Նափերթը: Բանախոսության ընթացքում ներկայացվեց արհեստական բանականությունը և դրա […]

Էթիկան արբիտրաժում. սկզբունքների և պրակտիկայի միջև հավասարակշռություն հաստատելը

Էթիկան վճռորոշ դեր է խաղում արբիտրաժի օրինականության և ամբողջ համակարգի ամբողջականության ապահովման գործում Արբիտրաժային շաբաթը շարունակելով՝ Էթիկան արբիտրաժում բանախոսությունը իրականացրեց Բոկոնիի համալսարանի իրավագիտության պրոֆեսոր՝ Քեթրին Ռոջերսը: Միջազգային արբիտրաժի համատեքստում էական մարտահրավեր է ծագում այն ​​փաստից, որ դերակատարները, ինչպիսիք են արբիտրները և օրինական ներկայացուցիչները, հաճախ գալիս են տարբեր իրավասությունների […]

Խաղի կանոնների փոփոխություն. Սպորտային արբիտրաժի զարգացումը

Միջազգային արբիտրաժային շաբաթվա շրջանակներում միջոցառումները շարունակվում են: Այսօր, Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի հետ համագործակցության շրջանակներում Ֆեդերացիայում տեղի ունեցավ «Խաղի կանոնների փոփոխություն. Սպորտային արբիտրաժի զարգացումը» թեմայով քննարկում: Սպորտային արբիտրաժային դատարանի նախկին արբիտրներ Ժիրայր Հաբիբյանը և Մքքինես Սթյուարտը ներկայացրին սպորտային վեճերի` արբիտրաժային կարգով քննության առանձնահատկությունները, կարգը, Սպորտային արբիտրաժային դատարանիդերը և կայացրած […]

Ամփոփվեց Սեպտեմբերի 4-ին Երևանում անցկացած կոնֆերանսը

Ամփոփվեց Սեպտեմբերի 4-ին Երևանում անցկացած կոնֆերանսը, որի նպատակն էր համախմբել արբիտրաժի ոլորտի առաջատար մասնագետների՝ իրավաբանների, գիտնականների, բիզնեսի ներկայացուցիչների և այլ շահագրգիռ կողմերի՝ քննարկելու ոլորտի արդիական թեմաները։ Ոլորտի լավագույն մասնագետները կիսվեցին իրենց փորձով ու հմտություններով կոնֆերանսի մասնակիցների հետ։ Քննարկվեցին կարևոր թեմաներ, ինչպիսիք են՝ արբիտրաժի հեռանկարները. զարգացող երկրներում հնարավորությունների և մարտահրավերների վերլուծությունը: Կարողությունների բացահայտումը. տեխնոլոգիական առաջընթացի ազդեցությունն […]

Ամփոփվեց AMCA-ի և AIPR-ի կազմակերպած դատախաղը․ հաղթել են ԵՊՀ և ՀՖՀ թիմերը

«Մտավոր սեփականության իրավաբանների ասոցիացիա»-ն՝ (AIPR) «Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոն» հիմնադրամի (AMCA) աջակցությամբ իրականացնում է մտավոր սեփականության իրավունքին նվիրված դատախաղ-մրցույթ, որի բանավոր փուլը տեղի ունեցավ ապրիլի 13-14-ին: Դատախաղի նպատակն է խորացնել հայաստանյան բուհերի իրավագիտության ֆակուլտետների ուսանողների գիտելիքները մտավոր սեփականության իրավունքի և առևտրային արբիտրաժի բնագավառում: Մրցույթին մասնակցում էին ավելի քան 30 ուսանող Հայաստանի […]

Կլոր սեղան քննարկում սպորտային արբիտրաժի մասին

Հայաստանի Հանրապետությունում սպորտային արբիտրաժն ունի ինստիտուցիոնալ զարգացման հսկայական ներուժ և հաշվի առնելով թեմայի կարևորությունը Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը, ICC Armenia-ի, Արբիտրաժ ՍՊԸ-ին կից Արբիտրաժային դատարանի և Ռեզոլվ ակադեմիայի հետ համագործակցությամբ այսօր կազմակերպել էր կլոր սեղան քննարկում ոլորտի մասնագետների, մարզիկների, ֆեդերացիաների և իրավաբանական ընկերությունների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվեցին սպորտային արբիտրաժի և սպորտային վեճերի սահմանումը, օրենքի […]

Կլոր սեղան-քննարկում՝ միտված օրենսդրության խնդիրների ու բացերի վերհանմանը։

Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնիի նախաձեռնությամբ տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում՝ նպատակ ունենալով վեր հանել և թվարկել ՀՀ արբիտրաժային օրենսդրության խնդիրներն ու բացերը։ Հանդիպմանը մասնակցում էին արբիտրաժային ոլորտի փորձագետներ, այդ թվում՝ մշտական արբիտրաժային հաստատությունների ներկայացուցիչներ, արբիտրներ, դատավորներ և իրավաբաններ։ Միջոցառման շրջանակում բացման խոսքով հանդես եկավ կենտրոնի տնօրեն Տաթևիկ Մատինյանը՝ անդրադառնալով ոլորտի օրենսդրական խնդիրներին՝ […]

«Հաշտարարության ոլորտում տարածաշրջանային համագործակցություն» թեմայով կոնֆերանս՝ Թբիլիսիում

2023թ. դեկտեմբերի 20-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսում տեղի է ունեցել «Հաշտարարության ոլորտում տարածաշրջանային համագործակցություն» թեմայով առաջին միջազգային համաժողովը, որին մասնակցել է նաև «Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի» հաշտարարության գործերի կառավարիչ Իգոր Միրզախանյանը։ Համաժողովի ընթացքում քննարկվել են հաշտարարության՝ որպես վեճերի այլընտրանքային լուծման մեխանիզմին վերաբերող տարածաշրջանային երկրներում գործող իրավական կարգավորումները, սկզբունքները և առկա դժվարություններն ու դրանց հաղթահարման հնարավորությունները։ […]

Սփյուռքի դերը Հայաստանի իրավական դաշտի զարգացումներում

Հայ իրավաբանների համաժողովի երկրորդ օրը նշանավորվեց հայկական սփյուռքի ներուժը Հայաստանի Հանրապետությունում օրենսդրական բարեփոխումներ իրականացնելու գործում օգտագործելու շուրջ քննարկումներով: Նիստին մասնակցեց նաև Տաթևիկ Մատինյանը։ Նիստի ողջ ընթացքում հնչող առանցքային հարցերից մեկը հայաստանյան դատարաններում վեճերի լուծման երկարատև գործընթացների մշտական մարտահրավերն էր: Նա կրկին նշեց, որ ԱՀՀԿ-ն կօգնի լուծել այս խնդիրը։ Տիկին Մատինյանը վերահաստատեց Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան […]

Սփյուռքի իրավաբանական համայնքի դերը ՀՀ օրենսդրական բարեփոխումներին աջակցելու գործում 

Այսօր Հայաստանի իրավաբանների ասամբլեայի առաջին պանելային քննարկմանը ելույթ ունեցավ «Արբիտրաժի և հաշտարարության կենտրոնի» տնօրեն Տաթևիկ Մատինյանը։ Իր ելույթի ընթացքում տիկին Մատինյանն ընդգծեց արբիտրաժի առավելությունները, մասնավորապես՝ վեճերի լուծումը մասնագիտացված արբիտրների կողմից հնարավորինս սեղմ ժամկետներում։ Արբիտրները նշանակվում են վիճող կողմերի կողմից: Արբիտրները կարող են լինել աշխարհի ցանկացած երկրից, քանի որ «Արբիտրաժի և հաշտարարության կենտրոնը» հնարավորություն է ընձեռում […]

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.