AMCA-ի տնօրեն Տաթևիկ Մատինյանը ներկայացրեց սպորտային արբիտրաժի առանձնահատկությունները

Սպորտային արբիտրաժի առանձնահատկությունները, միջազգային լավագույն փորձը, Հայաստանում այն կիրառելու տեղայնացնելու հնարավորությունները և այլ ոլորտային մանրամասներ ներկայացրել է Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի տնօրեն Տաթևիկ Մատինյանը Արմենպրեսի հետ զրույցի ընթացքում։ Հոդվածը կարող է կարող եք կարդալ ստորև;

Հանդիպում բիզնես ոլորտի ներկայացուցիչների հետ

Բիզնեսի զարգացման և կայացման համար կենսական կարևորություն ունի երկրում գործող անկախ և պրոֆեսիոնալ արբիտրաժային կենտրոնը։ Հաշվի առնելով այս հանգամանքը Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը շարունակում է հանդիպումները բիզնես ոլորտի ներկայացուցիչների հետ՝ կարևորելով վերջիններիս իրազեկվածությունը: Հանդիպումների ընթացքում բիզնեսի տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ քննարկվել է ինչ է արբիտրաժը, ինչպես են լուծվում վեճերը AMCA-ում […]

Կլոր սեղան քննարկում սպորտային արբիտրաժի մասին

Հայաստանի Հանրապետությունում սպորտային արբիտրաժն ունի ինստիտուցիոնալ զարգացման հսկայական ներուժ և հաշվի առնելով թեմայի կարևորությունը Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը, ICC Armenia-ի, Արբիտրաժ ՍՊԸ-ին կից Արբիտրաժային դատարանի և Ռեզոլվ ակադեմիայի հետ համագործակցությամբ այսօր կազմակերպել էր կլոր սեղան քննարկում ոլորտի մասնագետների, մարզիկների, ֆեդերացիաների և իրավաբանական ընկերությունների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվեցին սպորտային արբիտրաժի և սպորտային վեճերի սահմանումը, օրենքի […]

LexisNexis-ի անդրադարձը AMCA-ի արբիտրաժային կանոններին

Իրավական ոլորտում տեղեկատվական և վերլուծական նյութերի տարածման համաշխարհային առաջատար LexisNexis Legal & Professional-ը իր առցանց LexisNexis շտեմարանում հրապարակել է Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի կողմից պատրաստված հոդվածը Կենտրոնի Արբիտրաժային կանոնների առանձնահատկությունների վերաբերյալ։ Հոդվածում, մասնավորապես անդրադարձ է կատարվում Կանոնների առանցքային դրույթներին, էլեկտրոնային հաղորդակցությանը և հեռավար լսումների անցկացման հնարավորությանը, արբիտրաժային տրիբունալի ձևավորման առանձնահատկություններին, երրորդ կողմի ֆինանսավորման […]

AMCA-ն հյուրընկալել է Վիս դատախաղի ԵՊՀ թիմին

«Վիլլեմ Ս. Վիս միջազգային առևտրային արբիտրաժ» դատախաղ-մրցույթում Երևանի պետական համալսարանի թիմը Թբիլիսիում անցկացված մրցափուլի հաղթող է ճանաչվել` զբաղեցնելով առաջին հորիզոնականը, իսկ Անահիտ Ալոյանը ճանաչվել է լավագույն խոսնակ: Vis միջազգային դատախաղում Երևանի պետական համալսարանը ներկայացնող թիմին հյուրընկալել էինք Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնում: ԵՊՀ թիմի մազիչներն են Դավիթ Ղարիբյանը և Մանե Մարկոսյանը, ովքեր մեծ ներդրում են […]