Դասընթացների շարք միջին ու խոշոր բիզնեսի և բանկերի համար։
Դեկտեմբերի 1-ին Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնն իր հերթական դասընթացների շարքը սկսեց խոշոր և միջին բիզնեսի և բանկերի համար։ Կենտրոնի տնօրեն Տաթևիկ Մատինյանը, առաջին օրը ներկայացրեց Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնըի (AMCA) դերն ու գործառույթները։ Մասնակիցները ներկայացրին իրենց ընկերությունները, գործունեության ոլորտները, արբիտրաժի և հաշտարարության ինստիտուտների հետ ունեցած փորձառությունը: Այնուհետև, մասնակիցները հարցեր ուղղեցին Կենտրոնի գործունեության, Կենտրոնում […]
Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը (ԱՀՀԿ) ընդունել է Արբիտրաժի կանոնները
Նոյեմբերի 27-ին Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի (ԱՀՀԿ) հոգաբարձուների խորհուրդն ընդունել է Արբիտրաժի իր առաջին կանոնները։ ԱՀՀԿ արբիտրաժային կանոնները մշակման և ստուգման երկար գործընթաց են անցել: ԱՀՀԿ-ի արբիտրաժային խորհուրդը կենսական դեր է խաղացել ԱՀՀԿ-ի կանոնների մշակման միջոցով անգնահատելի ներդրում ապահովելու գործում: Արբիտրաժային խորհրդի անդամները, արբիտրաժի ոլորտում միջազգային և ազգային իրավական փորձագետները, ովքեր մեծահոգաբար տրամադրել […]
Նոյեմբերի 17֊ին մեկնարկեց ութօրյա դասընթաց հաշտարարների համար
Նոյեմբերի 17-ին մեկնարկեց հաշտարարների որակավորման ութօրյա դասընթացը, որն իրականացվում էր «Աջակցություն դատաիրավական բարեփոխումների իրականացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակում։ Դասընթացի սկզբին բացման խոսքով հանդես եկան Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավարի տեղակալ Մաքսիմ Լոնգանգեն և Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Օրենսդրության զարգացման կենտրոնի տնօրեն՝ Տիգրան Դադունցը։ Վերջիններս ներկայացրին ծրագիրը և սպասվելիք արդյունքները։ Դասընթացը վարում էին ԵԽ փորձագետներ Սոֆիո Չաչավան […]
Տաթևիկ Մատինյանը մասնակցել է Դուբայի արբիտրաժային շաբաթին
Նոյեմբերի 13-ից 15-ը ԱՀՀԿ տնօրեն Տաթևիկ Մատինյանը մասնակցել է Դուբայի արբիտրաժային շաբաթին։ Արբիտրաժային շաբաթվա ընթացքում տեղի ունեցավ մոտ 100 միջոցառում, որին ներկա էր 36 մասնակից 6 մայրցամաքներից: Միջոցառման առաջին օրը նա մասնակցել է «Մտածելով վերջնական վճռից անդին. հասնել արդյունավետ ձեռքբերումների Միջազգային արբիտրաժում» պանելային քննարկմանը, որն ունեցել է երկու մաս: Առաջին մասի ընթացքում մասնակիցները քննարկել են […]
Սփյուռքի դերը Հայաստանի իրավական դաշտի զարգացումներում
Հայ իրավաբանների համաժողովի երկրորդ օրը նշանավորվեց հայկական սփյուռքի ներուժը Հայաստանի Հանրապետությունում օրենսդրական բարեփոխումներ իրականացնելու գործում օգտագործելու շուրջ քննարկումներով: Նիստին մասնակցեց նաև Տաթևիկ Մատինյանը։ Նիստի ողջ ընթացքում հնչող առանցքային հարցերից մեկը հայաստանյան դատարաններում վեճերի լուծման երկարատև գործընթացների մշտական մարտահրավերն էր: Նա կրկին նշեց, որ ԱՀՀԿ-ն կօգնի լուծել այս խնդիրը։ Տիկին Մատինյանը վերահաստատեց Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան […]
Սփյուռքի իրավաբանական համայնքի դերը ՀՀ օրենսդրական բարեփոխումներին աջակցելու գործում
Այսօր Հայաստանի իրավաբանների ասամբլեայի առաջին պանելային քննարկմանը ելույթ ունեցավ «Արբիտրաժի և հաշտարարության կենտրոնի» տնօրեն Տաթևիկ Մատինյանը։ Իր ելույթի ընթացքում տիկին Մատինյանն ընդգծեց արբիտրաժի առավելությունները, մասնավորապես՝ վեճերի լուծումը մասնագիտացված արբիտրների կողմից հնարավորինս սեղմ ժամկետներում։ Արբիտրները նշանակվում են վիճող կողմերի կողմից: Արբիտրները կարող են լինել աշխարհի ցանկացած երկրից, քանի որ «Արբիտրաժի և հաշտարարության կենտրոնը» հնարավորություն է ընձեռում […]
Բանախոսություն դատավորներին և դատավորների թեկնածուների համար
«Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի» փոխտնօրեն Լիլիթ Պետրոսյանը դասախոսել է Արդարադատության ակադեմիայում՝ դատավորներին և դատավորների թեկնածուների համար (տարեկան վերապատրաստման ուսուցման ծրագրով): Թեման՝ «Հաշտարարություն և արբիտրաժ»։ Վերապատրաստման դասընթացներին մասնակցել է շուրջ 80 դատավոր: Քննարկվել են ոլորտի արդի հիմնահարցերը, ինչպես նաև արբիտրաժին դատական աջակցություն ցուցաբերելու, արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված այլ վարույթները: […]
Այսօր AMCA-ի գրասենյակում հյուրընկալվել էին Արմենուհի Էմի Աշվանյանը, Արմեն Թաշջյանը և Անդրե Եղիազարյանը.
Կալիֆորնիայի Գերագույն դատարանի դատավոր Արմենուհի Էմի Աշվանյանը, ով հայ իրավաբանական միության անդամ է, փաստաբան Արմեն Թաշջյանի հետ, ով նաև ABA-ի անդամ է, և փաստաբան Անդրե Եղիազարյանը, ով աշխատում է Միացյալ Թագավորությունում, այցելել է Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոն։ Հյուրերին ներկայացվեցին Կենտրոնի ընթացիկ աշխատանքները և քննարկվեցին հետագա համագործակցության հնարավորությունները: Հրաշալի հնարավորություն էր քննարկելու Կենտրոնի գործունեությունը և […]
AMCA-ի տնօրենը մասնակցել է Վիեննայի արբիտրաժային միջոցառումներին
«Արբիտրաժի և հաշտարարության կենտրոնի» տնօրեն Տաթևիկ Մատինյանը մասնակցել է «Հարավ-արևելյան Եվրոպայի արբիտրաժային համաժողովին». Համաժողովը մեկնարկել է 2023 թվականի հոկտեմբերի 12-ին Վիեննայում։ Համաժողովի առաջին օրը բացման խոսքով հանդես եկավ պրոֆեսոր Քրիստոֆեր Շերուերը՝ անդրադառնալով ներդրումային արբիտրաժի ներկայիս մարտահրավերներին և քննարկելով ընթացիկ զարգացումները։ Այնուհետև պանելային քննարկումների ընթացքում խոսվեց արբիտրաժային որոշումների կատարման նրբությունների մասին և աշխարհաքաղաքական փոփոխություններով պայմանավորված նոր մարտահրավերների մասին։ Այս քննարկումները ներառում էին տարբեր երկրներում արբիտրների հանդիպած […]
Վեճերի լուծման նոր զարգացումներ
Վեցերորդ նիստի թեման էր «Վեճերի լուծման նոր զարգացումներ»։ Նիստի ընթացքում միջազգային հաշտարար Մուշեղ Մանուկյանն անդրադարձած հաշտարարության կարևորությանը՝ նշելով, որ որ AMCA-ի բացումն իսկապես հրամայական է և դրա միջոցով Հայաստանում հնարավոր կլինի զարգացնել վեճերի այլընտրանքային լուծումներն՝ անկախ և վստահելի կենտրոնի միջոցով։ Քեթրին Ռոջերսն անդրադարձավ այն կարևոր միջոցառումներին, որոնք թույլ կտան քաղաքացիներին վստահություն ձևավորել AMCA-ի նկատմամբ: Այս համատեքստում նա ընդգծեց Կենտրոնի անկախության կարևորությունը։ Քննարկման ընթացքում մասնակիցներն անդրադարձան նաև վեճերի լուծման էլեկտրոնային մեթոդներին, ինչպես նաև վեճերի լուծման ոլորտում արհեստական ինտելեկտի կիրառման հարցերին։