Առաջատար միջազգային արբիտրաժ GAR Journal-ը հոդված է հրապարակել հայկական AMCA-ի մասին
Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի (AMCA) գործունեությանն ու զարգացումներին իր հերթական համարում անդրադարձել է Միջազգային արբիտրաժի ոլորտում ամենահեղինակավոր և առաջատար GAR (Global Arbitration Review) ամսագիրը։ Ամսագիրն առանձնակի կարևորությամբ շեշտել է AMCA-ի արբիտրաժային կանոնների ընդունումը, որը տեղի էր ունեցել Կենտրոնի բացումից ընդամենն ամիսներ անց՝ 2023 թվականի նոյեմբերի 27-ին։ Հոդվածում նշվում է՝ AMCA-ի կանոնները մշակվել են Կենտրոնի Արբիտրաժային […]
«Արբիտրաժ. էությունը և իրականացման կարգը»
«Արբիտրաժ. էությունը և իրականացման կարգը» ձեռնարկը մշակվել է Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի: Ձեռնարկը նպատակ ունի ոչ մասնագիտական լսարանին ներկայացնելու, թե ինչ է արբիտրաժը, որոնք են դրա առավելությունները և ինչպես է այն գործում:Ձեռնարկը գիտական հետազոտություն չէ, այն նպատակ ունի մատչելի, ոչ մասնագիտական լեզվով ներկայացնելու այն նվազագույն տեղեկատվությունը, որը հնարավորություն կտա տնտեսվարողներին ու ոլորտով հետաքրքրված անձանց […]
Վերապատրաստման դասընթաց AMCA-ի աշխատակիցների համար
Դեկտեմբերի 27-29-ը Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը իր աշխատակիցների համար կազմակերպել էր վերապատրաստման դասընթաց: Վերապատրաստումն իրականացրեց բիզնես ռազմավարության և արդյունավետ հաղորդակցության մասնագետ, Հայաստանում Ամերիկյան համալսարանի դասախոս Սերգեյ Թանթուշյանիը։ Մասնակիցներին ներկայացվեց ռացիոնալ որոշումներ կայացնելու կարևորությունը՝ աշխատանքային պարտականությունների կատարման և անձնակազմի զարգացման գործում: Վերապատրաստման շրջանակներում դասախոսը նաև ներկայացրեց ինքնաճանաչման կարևորությունը և դրան հասնելու ուղիները, աշխատանքային հարաբերություններում հաղորդակցություն […]
Կլոր սեղան-քննարկում՝ միտված օրենսդրության խնդիրների ու բացերի վերհանմանը։
Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնիի նախաձեռնությամբ տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում՝ նպատակ ունենալով վեր հանել և թվարկել ՀՀ արբիտրաժային օրենսդրության խնդիրներն ու բացերը։ Հանդիպմանը մասնակցում էին արբիտրաժային ոլորտի փորձագետներ, այդ թվում՝ մշտական արբիտրաժային հաստատությունների ներկայացուցիչներ, արբիտրներ, դատավորներ և իրավաբաններ։ Միջոցառման շրջանակում բացման խոսքով հանդես եկավ կենտրոնի տնօրեն Տաթևիկ Մատինյանը՝ անդրադառնալով ոլորտի օրենսդրական խնդիրներին՝ […]
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսում տեղի է ունեցել «Հաշտարարության ոլորտում տարածաշրջանային համագործակցություն» թեմայով համաժողով
2023թ. դեկտեմբերի 20-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսում տեղի է ունեցել «Հաշտարարության ոլորտում տարածաշրջանային համագործակցություն» թեմայով առաջին միջազգային համաժողովը, որին մասնակցել է նաև «Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի» հաշտարարության գործերի կառավարիչ Իգոր Միրզախանյանը։ Համաժողովի ընթացքում քննարկվել են հաշտարարության՝ որպես վեճերի այլընտրանքային լուծման մեխանիզմին վերաբերող տարածաշրջանային երկրներում գործող իրավական կարգավորումները, սկզբունքները և առկա դժվարություններն ու դրանց հաղթահարման հնարավորությունները։ […]
«Հաշտարարության ոլորտում տարածաշրջանային համագործակցություն» թեմայով կոնֆերանս՝ Թբիլիսիում
2023թ. դեկտեմբերի 20-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսում տեղի է ունեցել «Հաշտարարության ոլորտում տարածաշրջանային համագործակցություն» թեմայով առաջին միջազգային համաժողովը, որին մասնակցել է նաև «Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի» հաշտարարության գործերի կառավարիչ Իգոր Միրզախանյանը։ Համաժողովի ընթացքում քննարկվել են հաշտարարության՝ որպես վեճերի այլընտրանքային լուծման մեխանիզմին վերաբերող տարածաշրջանային երկրներում գործող իրավական կարգավորումները, սկզբունքները և առկա դժվարություններն ու դրանց հաղթահարման հնարավորությունները։ […]
Տարբեր բուհերի ուսանողներ էին այսօր հյուրընկալվել Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնում
Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնն այսօր հյուրընկալել էր տարբեր ԲՈՒՀ-երի ուսանողների: Ուսանողներին ներկայացվեց կենտրոնի գործունեությունը, արբիտրաժային ոլորտի մարտահրավերներն ու զարգացման հեռանկարները Հայաստանում, նորաստեղծ կառույցը, աշխատանքային կայքն ու նրա հետ աշխատանքի գործիքները։ Կենտրոնի տնօրեն Տաթևիկ Մատինյանը ներկայացրեց արբիտրաժի մասին պատմող հոլովակը, որից հետո ակտիվ քննարկում ծավալվեց արբիտրաժի և հաշտարարության՝ որպես վեճերի լուծման այլընտրանքային մեթոդի շուրջ։ Ուսանողները […]
Տեղեկատվական հանդիպում Հայաստանի սպորտային արդյունաբերության, հեռահաղորդակցության և ապահովագրական ոլորտների ներկայացուցիչների հետ
Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի գրասենյակում տեղի ունեցավ տեղեկատվական հանդիպում Հայաստանի սպորտային արդյունաբերության, հեռահաղորդակցության և ապահովագրական ոլորտների ներկայացուցիչների հետ։ Հանդիպման սկզբում ներկայացվեց Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի ստեղծման նպատակները և անելիքները, ինչպես նաև կենտրոնի կողմից մատուցվող արբիտրաժային ծառայությունները։ Հանդիպման երկրորդ մասը նվիրված էր սպորտային արբիտրաժի առանձնահատկություններին, որը կրում էր «Սպորտային արբիտրաժ․ խնդիրներ […]
Դասընթաց դատավորների և Կենտրոնի արբիտրների համար
Դեկտեմբերի 8-ին, Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը սկսեց իր հերթական դասընթացների շարքը՝ դատավորների և Կենտրոնի արբիտրների համար: Բացման խոսքով հանդես եկավ Կենտրոնի հիմնադիր մարմիններից մեկի` «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը, ով ներկայացրեց ոլորտի կարևորությունը՝ արդարադատության համակարգի կայացման տեսանկյունից։ Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի ներկայացուցիչները ներկայացրին կենտրոնի դերը, գործունեությունը և այս ընթացքում կատարված աշխատանքը։ […]
«GAR Live: Women in Arbitration» միջոցառում՝ Ֆրանսիայում
“GAR Live: Women in Arbitration” event in France Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի տնօրեն Տաթևիկ Մատինյանը և փոխտնօրեն Լիլիթ Պետրոսյանը մասնակցել են դեկտեմբերի 7֊ին Փարիզում անցկացվող «GAR Live: Women in Arbitration» միջոցառմանը: Միջոցառման բանախոսների շարքում էին միջազգային արբիտրաժային հաստատությունների նախկին և ներկա ղեկավարները, ինչպես նաև միջազգային իրավաբանական հայտնի գրասենյակների գործընկեր իրավաբանները: Բանախոսությունները նվիրված էին միջազգային […]