Արտյոմ Գեղամյանը «TABIA Legal Solutions» ՍՊԸ-ի կառավարիչ գործընկերն է։ Որպես կորպորատիվ իրավաբան՝ նա մասնագիտացած է հանքարդյունաբերության, էներգետիկայի և էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտներում։ Նա պրակտիկ գրծունեություն է ծավալում Նյու Յորքում (ԱՄՆ) և Հայաստանի Հանրապետությունում։
Իր գործունեության ընթացքում նա աշխատել է միջազգային գործարքների, ֆինանսական վերակառուցումների, ինչպես նաև ապրանքների առքուվաճառքի պայմանագրերի շուրջ։ Նա ղեկավարել է ներքին և արտաքին իրավաբանական թիմեր՝ ներկայացնելով հաճախորդների շահերը 320 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ բազմակողմ արբիտրաժային և դատական գործընթացներում, այդ թվում՝ Լոնդոնի միջազգային արբիտրաժային դատարանում (LCIA) և Կիպրոսի դատարաններում։
Նախկինում Արտյոմ Գեղամյանը զբաղեցրել է ՀՀ արդարադատության փոխնախարարի պաշտոնը և եղել է Հայաստանի սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ։ Մինչ այդ նա աշխատել է Եվրոպայի խորհրդի մոնիթորինգի վարչությունում (Ստրասբուրգ, Ֆրանսիա) և եղել է Հարվարդի համալսարանի Քենեդու անվան կառավարման դպրոցի Մարդու իրավունքների քաղաքականության «Carr» կենտրոնի անցումային արդարադատության ծրագրի անդամ։
Ներկայումս Արտյոմ Գեղամյանը զբաղեցնում է Հայաստանի հանքարդյունաբերական միջազգային պալատի (ICMA) գործադիր նախագահի պաշտոնը։ Կազմակերպության հիմնական նպատակն է խթանել բիզնես-պրակտիկան Հայաստանի հանքարդյունաբերության և մետաղների արդյունաբերության մեջ՝ հաստատելով գործընկերային հարաբերություններ միջազգային առաջատար հաստատությունների և ոլորտի շահագրգիռ կողմերի հետ, ինչպես նաև ներդնելով շրջակա միջավայրի և սոցիալական կառավարման լավագույն միջազգային փորձը Հայաստանում։