🔷 Ֆերուզա Բոբոկուլովան միջազգային իրավունքի և արբիտրաժի մասնագետ է Ուզբեկաստանի մայրաքաղաք Տաշքենդի «My lawyer» իրավաբանական ընկերությունում, որը մասնագիտացած է վեճերի լուծման, միջազգային արբիտրաժի և կառուցապատման իրավունքի բնագավառներում։ Նա նաև FIDIC-ի (Ինժեներ-խորհրդատուների միջազգային ֆեդերացիա) հավատարմագրված դասընթացավար է։
🔷 Նա հիմնականում զբաղվում է միջազգային արբիտրաժին, կառուցապատման ոլորտային արբիտրաժին և սպորտային արբիտրաժին վերաբերող հարցերով՝ ի թիվս այլնի խորհրդատվական ծառայություններ մատուցելով մասնավոր և հանրային կողմերին՝ FIDIC-ի պայմանագրերի շուրջ առաջացած տարբեր հարցերի վերաբերյալ։
🔷 Ֆերուզան նաև ամբողջ աշխարհում ներկայացնում է կողմերի շահերը կառուցապաման և FIDIC-ի պայմանագրերի շուրջ վեճերի վարույթներում։ Մինչև օրս, նա ներկայացրել է կողմերին սպորտային արբիտրաժում և առհասարակ արբիտրաժում՝ ՄԱՊ-ի, Վիեննայի միջազգային արբիտրաժային դատարանի, Լոնդոնի միջազգային արբիտրաժային դատարանի, ՅՈՒՆՍԻՏՐԱԼ-ի կանոններով։
🔷 Ֆերուզան Միջազգային արբիտրաժային դատարանի միջազգային առևտրային պալատի անդամ է։ Ֆերուզան Համաշխարհային իրավաբանական փորձագետների կողմից 2020 թվականին ճանաչվել է որպես «Ուզբեկստանի տարվա փորձագետ»։