🔷 Յոհաննես Պ. Վիլեայմը միջազգային փաստաբան է և ՎԱԼ մասնագետ՝ ավելի քան 20 տարվա մասնագիտական փորձառությամբ: Նա ներկայացնում է վստահորդների շահերը միջազգային և ներպետական արբիտրաժներում, դատավարություններում և ՎԱԼ այլ մեխանիզմներում:
🔷 Յոհաննես Վիլեայմը ներկայումս հանդես է գալիս որպես «Partner Global Disputes» իրավաբանական ընկերության գործընկեր, ինչպես նաև դասավանդում է «Միջազգային առևտրային արբիտրաժ», «Վեճերի ինտեգրված կառավարում» և «Մրցակցության իրավունք միջազգային արբիտրաժում» առարկաները առաջատար ակադեմիական հաստատություններում՝ Պեպերդայնի համալսարանում և Չիկագոյի համալսարանի իրավաբանական դպրոցում:
🔷 Յոհաննեսն ունի նշանակալի ոլորտային փորձ և գիտելիքներ արվեստի, ավիացիայի, քիմիական արդյունաբերության, շինարարության և ճարտարագիտության, էներգետիկայի (նավթ և գազ, ինչպես նաև վերականգնվող էներգիայի աղբյուրներ), նորաձևության, արդյունաբերական դիզայնի, լրատվամիջոցների, կենսագիտության, դեղագիտության, ինչպես նաև կարգավորվող արդյունաբերությունների՝ ցանցային արդյունաբերությունների (օրինակ՝ հեռահաղորդակցություն, էլեկտրաէներգիա, գազ), մանրածախ առևտրի, ռոբոտաշինության, ծրագրային ապահովման մշակման, լիցենզավորման և այլ ոլորտներում:
🔷 Յոհաննեսը հանդես է եկել որպես արբիտր, հաշտարար և անկախ փորձագետ մի շարք հեղինակավոր հաստատությունների կանոնների համաձայն, այդ թվում՝ ՄԱՊ-ի, Վիեննայի միջազգային արբիտրաժային կենտրոնի և Գերմանական արբիտրաժային ինստիտուտի։