ԱՐԲԻՏՐ

Մակար Եղիազարյան

ՄԱՍՆԱԳԻՏԱՑՈՒՄ

Կորպորատիվ և քաղաքացիական իրավունք, առևտրային դատավարություններ, սնանկություն և կորպորատիվ վերակառուցում

Կրթություն

Իրավագիտության մագիստրոս, Երևանի պետական համալսարան, իրավագիտության ֆակուլտետ
Իրավագիտության մագիստրոս, Չիկագո-Քենթ իրավաբանական քոլեջ

Աշխատանքային գործունեության նկարագիր

🔷 Մակարը փաստաբան է (2011 թվականից) և 2016 թվականից հանդես է գալիս որպես սնանկության կառավարիչ։ «Եղիազարյան և ընկերներ» իրավաբանական ընկերության և շուրջ 200 սնանկության գործերի հաջող կառավարման փորձի շնորհիվ Մակարը ձեռք է բերել փորձառու և կոմպետենտ մասնագետի համբավ՝ կորպորատիվ իրավունքի, քաղաքացիական իրավունքի և սնանկության ոլորտներում։ Որպես սնանկության կառավարիչ վերջինս ունի շուրջ 100 գործեր՝ իր կառավարման ներքո ունենալով ավելի քան 50 միլիոն դոլարի պորտֆոլիո։ 

🔷 Մակարը խորհրդատվություն է տրամադրել տարբեր շահառուների, որոնց թվում են ներդրողները, բանկային աշխատողները, պետական պաշտոնյաները, ինչպես նաև տեղական և միջազգային կազմակերպությունները։