ԱՐԲԻՏՐ

Ժիրայր Հաբիբյան

ՄԱՍՆԱԳԻՏԱՑՈՒՄ

ՏՏ իրավունք, սպորտային իրավունք, բանկային իրավունք, պայմանագրային իրավունք, անդրսահմանային գործարքներ, կորպորատիվ ֆինանսներ, ներդրումային բանկային գործ, պատժամիջոցներ, սպառողների իրավունքներ, մրցակցային իրավունք

Կրթություն

Իրավագիտության մագիստրոս, Բեյրութի Սեն Ժոզեֆ համալսարան
Իրավագիտության մագիստրոս, Մոնտպելյեի համալսարան

Աշխատանքային գործունեության նկարագիր

🔷 Ժիրայր Հաբիբյանը 2019 թվականին համահիմնադրել է Լույսեր ՓԲԸ-ն։ Ընկերությունը մասնագիտացած է բնակելի և կոմերցիոն զարգացման, շինարարության և գույքի կառավարման ոլորտներում։ Միևնույն ժամանակ, Հաբիբյանը կառավարող գործընկեր է «Matouk Bassiouny’s»-ի Միացյալ Արաբական Էմիրությունների գրասենյակներում։ Նա ունի նշանակալի փորձառություն ֆինանսների, առևտրի ֆինանսավորման, M&A գործարքների և կապիտալի շուկաներում բնագավառներում, ինչպես Արաբական Միացյալ Էմիրություններում և Հայաստանում, այնպես էլ այլ երկրներում՝ Լիբանանում, Եգիպտոսում, Թուրքիայում և Հորդանանում:

🔷 Ժիրայրը հանդիսանում է ՄԱՊ-ի ազգային կոմիտեի հիմնադիր և խորհրդի անդամ, ինչպես նաև ՄԱՊ-ի արբիտրաժային դատարանի անդամ։ 2019 թվականին նա հանդես է եկել որպես Աբու Դաբիի դատական դեպարտամենտի փոխքարտուղարի ավագ իրավաբան, որտեղ նա պատասխանատու է եղել Սպորտային արբիտրաժային դատարանի, Աբու Դաբիում այլընտրանքային լսումների կենտրոնի ստեղծման և կառավարման համար։ Միաժամանակ, Արդարադատության նախարարոււթյան, Երիտասարդության և սպորտի նախարարության և ԱՄԷ Դաշնային ազգային խորհրդի հետ համատեղ վերջինս նախագծել է Միացյալ Արաբական Էմիրությունների սպորտային արբիտրաժի մասին օրենքը։