ԱՐԲԻՏՐ

Թիերի Լինարես

ՄԱՍՆԱԳԻՏԱՑՈՒՄ

Կառուցապատում, Էներգետիկա և ենթակառուցվածքներ, Ծրագրերի կառավարում

Կրթություն

Իրավագիտության մագիստրոս, Ռոբերտ Գորդոնի համալսարան
Մագիստրոս, Թուլուզի բիզնես դպրոց

Աշխատանքային գործունեության նկարագիր

🔷 Թիերի Լինարեսը «FTI Consulting» կառուցապատող ընկերության ավագ գործադիր տնօրենն է, որը գլխավորում է կազմակերպության Փարիզի գրասենյակը: Նա «FTI Consulting»-ին միացել է 2016 թվականին՝ իր մասնագիտական կարիերայի զգալի մասն անցկացնելով նավթի, գազի և ենթակառուցվածքների խոշոր նախագծերի մենեջմենթի գործընթացում:

🔷 Թիերին ակտիվորեն ներգրավված է եղել մի շարք խոշոր ծրագրերի վերահսկողական գործընթացում՝ զարգացնելով համապարփակ գիտելիքներ շինարարական նախագծերի ոլորտում ծախսերի, պլանավորման, գնումների, ռիսկերի և պայմանագրերի կառավարման հետ կապված հարցերի վերաբերյալ:

🔷 Նա ներգրավված է եղել ցամաքային նավթին և գազին, հանքարդյունաբերությանը, նավահանգստային նախագծերին և քաղաքացիական ենթակառուցվածքներին վերաբերող մի շարք կարևոր նախագծերում՝ պատասխանատվություն կրելով ինժեներական հարցերից մինչև գործարկում ընկած գրեթե բոլոր փուլերի համար, և ունի տեխնիկական և արդյունաբերական խնդիրների կառավարման մեծ փորձ:

🔷 Թիերին ունի ավելի քան մեկ տասնյակի փորձ Միջազգային առևտրային պալատի արբիտրաժներում որպես ոլորտային փորձագետ։ 2018 թվականից ի վեր նա «Who’s Who Legal»-ի կողմից վարկանշավորվում է աշխարհի առաջատար խորհրդատվական փորձագետների շարքում: Միևնույն ժամանակ, իր կարիերայի ընթացքում նա ձեռք է բերել արբիտրի փորձառություն մի շարք առևտրային և տեխնիկական բնույթի գործերի առնչությամբ։