ԱՐԲԻՏՐ

Գոռ Մարգարյան

ՄԱՍՆԱԳԻՏԱՑՈՒՄ

Կորպորատիվ իրավունք, Բանկային իրավունք, M&A, Ներդրումային իրավունք, ՎԱԼ

Կրթություն

Իրավագիրության մագիստրոս, Էսեքսի համալսարան, միջազգային առևտրային իրավունք
Իրավագիրության մագիստրոս, Գյոթեի համարսարան, ֆինանսներ և իրավունք
Մագիստրոսի աստիճան, Մանչեստերի ձեռնարկատիրական դպրոց, բիզնես կառավարում

Աշխատանքային գործունեության նկարագիր

🔷 Գոռ Մարգարյանը «Լեգելատա» իրավաբանական գրասենյակի գործընկեր է։ Նա ընկերությունում ղեկավարում է բանկերի և ֆինանսների, վերակազմակերպումների, հարկերի և օտարերկյա ներդրումների ոլորտներում մասնագիտացած թիմի գործունեությունը։

🔷 Նա միջազգային առևտրային արբիտրաժի ոլորտում իր գիտելիքներն ավելի է կատարելագործել Օտարերկրյա ֆինանսավորման նախագծերի կառավարման կենտրոնում որպես իրավաբան աշխատելիս (կենտրոնը ստեղծվել է Համաշխարհային բանկի կողմից՝ Հայաստանի ֆինանսների նախարարության կազմում): 

🔷 Որպես «Cenomi» ՓԲԸ-ի գլխավոր խորհրդական Գոռ Մարգարյանը մասնակցել է մի շարք արբիտրաժային գործերի Լոնդոնի միջազգային առևտրային արբիտրաժային դատարանում, Դուբայի միջազգային առևտրային արբիտրաժային դատարանում և այլ նշանակալի արբիտրաժային կենտրոններում։