🔷 Արսեն Թավադյանը ներկայումս «Տեր-Տաճատյան» իրավաբանական և բիզնես-խորհրդատվական փակ բաժնետիրական ընկերության գործընկեր է և ունի ավելի քան 10 տարվա փորձ իրավախորհրդատվության ոլորտում։ Նա խորհրդատվություն է տրամադրել բազմաթիվ վստահորդների (այդ թվում՝ պետական մարմինների)՝ բանկային ծառայությունների, աշխատանքային հարաբերությունների, պայմանագրային հարաբերությունների, սնանկության, հարկադիր կատարողական վարույթների, հարկային հարաբերությունների, սեփականության, մտավոր սեփականության և կորպորատիվ հարաբերությունների ոլորտներում։
🔷 Արսենը Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնի դասախոս է։ Նա երկար տարիների դասավանդման փորձ ունի տարբեր համալսարաններում և ավելի քան 20 հոդվածների հեղինակ է։