🔷 Աշոտ Կյուրեղյանը «A.K.A. Lex Sportiva» իրավաբանական գրասենյակի հիմնադիրն է, որը գործում է ամբողջ աշխարհում և առևտրային հարցերի հետ մեկտեղ՝ մասնագիտացված է բացառապես սպորտային արդյունաբերության ոլորտում։ Ունենալով սպորտային արդյունաբերությունում շուրջ 8 տարվա փորձառություն՝ Աշոտը ներգրավված է եղել բազմաթիվ կոմիտեներում, կազմակերպչական խմբերում և սպորտային կառավարմանն ու իրավունքին առնչվող տարբեր ծրագրերում։
🔷 Աշոտը երկակի որակավորված իրավաբան է՝ Հայաստանում և Իսպանիայում, ինչպես նաև Շվեյցարիայում՝ հեղինակավոր Սպորտային արբիտրաժային դատարանում (CAS) ունեցած փորձառությամբ։ Նա գործունեություն է ծավալում մի շարք միջազգային հարթակներում՝ ներկայացնելով տարբեր շահառուների շահերն այնպիսի հայտնի միջազգային սպորտային հաստատությունների իրավական շրջանակներում, ինչպիսիք են ՖԻՖԱ-ն, ՈՒԵՖԱ-ն, ՖԻԲԱ-ն, Միջազգային օլիմպիական կոմիտեն և այլն։ Աշոտն առաջադրվել է Բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի «Բռնցքամարտի անկախ ինտեգրացիոն միավոր» (BIIU) պանելի անդամ, որը հանդես է գալիս որպես Բռնցքամարտի միջազգային ասոցիացայի մրցույթների շրջանակներում առաջացած վեճերի լուծման մարմին։ Միևնույն ժամանակ նա նաև Շվեյացարիայում գործող, սպորտային ոլորտի ամենահեղինակավոր կազմակերպություններից մեկի՝ Եվրոպայի ակումբների ասոցիացիայի (ECA) իրավական և կանոնակարգող աշխատանքային խմբի անդամ է։
🔷 Աշոտը նաև միջազգային սպորտային իրավունքի և դրա կառավարման վերաբերյալ մի շարք հոդվածների հեղինակ է և ներառված է բազմաթիվ ակադեմիական ծրագրերում, որոնք ուղղված են սպորտային իրավունքի զարգացմանը։