Ֆերուզա Բոբոկուլովա

  • Մագիստրոսի աստիճան (LL.M), Վեսթմինսթր միջազգային համալսարան, Տաշքենդ,
  • Միջազգային բիզնես և մենեջմենթ Մագիստրոսի աստիճան (MBA), Մերիթ Վեսթմինսթր միջազգային համալսարան, Տաշքենդ, Միջազգային առևտրային իրավունք

Ֆերուզա Բոբոկուլովան միջազգային իրավունքի և արբիտրաժի ոլորտի մասնագետ է։ Նա աշխատում  է Տաշքենդում՝ «My Lawyer» իրավաբանական ընկերությունում, որը մասնագիտացած է վեճերի լուծման, միջազգային արբիտրաժի և կառուցապատման իրավունքի ոլորտներում։ Ֆերուզան հանդիսանում է նաև Ինժեներ-խորհրդատուների միջազգային ֆեդերացիա (FIDIC) հավատարմագրված դասընթացավար։ 

Իր պրակտիկ գործունեության ընթացքում նա ակտիվորեն ներգրավված է եղել միջազգային, կառուցապատման և սպորտային արբիտրաժներին առնչվող գործերով՝ ներկայացնելով ինչպես մասնավոր, այնպես էլ պետական շահառուների շահերը։ Նրա փորձը ներառում է FIDIC պայմանագրերի շուրջ առաջացած իրավական հարցերի կարգավորում, ինչպես նաև կողմերի ներկայացում միջազգային վեճերում՝ ներառյալ Միջազգային առևտրային պալատում (ICC), Վիեննայի միջազգային արբիտրաժային կենտրոնում (VIAC), Լոնդոնի միջազգային արբիտրաժային դատարանում (LCIA) և այլ արբիտրաժային հաստատություններում։ 

Ֆերուզան հանդիսանում է Միջազգային առևտրի պալատի արբիտրաժային դատարանի անդամ և միջազգային իրավաբանական համայնքի ակտիվ մասնակից։  

Ամրագրել

Խորհրդատվություն

Խորհրդատվության համար խնդրում ենք կապվել մեզ հետ info@amca.am էլ. հասցեով կամ զանգահարել +374 11 20 14 10  հեռախոսահամարով: