Վոլֆը միջազգային ճանաչում ունեցող անկախ արբիտր և հաշտարար է, ով մասնագիտական գործունեություն է ծավալում ոչ միայն Լոնդոնում, այլ նաև Վաշինգտոնում, Աբու Դաբիում և այլ երկրներում։ Նա ունի երեք տասնամյակից ավելի փորձառություն ծովային, ավիացիոն, պաշտպանության, տեխնոլոգիական, կիբերանվտանգության, ճարտարագիտական և ենթակառուցվածքային, էներգետիկայի, նավթագազային և ներդրող-պետություն ոլորտներով։
Մինչ անկախ գործունեության անցնելը, Վոլֆը ծառայել է որպես իրավաբանական տնօրեն և գլխավոր խորհրդական միջազգային խոշոր ընկերություններում՝ ներառյալ “Northrop Grumman Corporation” և “Litton Industries Inc.”։ Իր կարիերայի ընթացքում նա իրավաբանական գործունեություն է ծավալել Տորոնտոյի, Ցյուրիխի և Լոնդոնի գրասենյակներում։
Իր իրավական գիտելիքներն ընդգրկում են ինչպես ԵՄ օրենսդրությունը, այնպես էլ եվրոպական երկրների ներքին իրավական համակարգերը։ Նա որակավորված իրավաբան է և՛ Անգլիայում, և՛ Կանադայում՝ տիրապետելով քաղաքացիական և ընդհանուր իրավունքներին։
Վոլֆը նշանակալի ներդրում է ունեցել արբիտրաժի և վեճերի լուծման այլընտրանքայի մեխանիզմների մշակման մեջ։ Նա մասնագիտացած է արտադատական վեճերի լուծման քաղաքականությունների և մեթոդների մշակման, ներդրումային և պետության ներգրավվածությամբ խոշոր գործերի փորձագիտական աջակցության վրա։
․