Սվետոսլավ Իվանով

  • Բակալավրի աստիճան (LL.B), Սոֆիայի համալսարան, Իրավագիտության ֆակուլտետ 
  • Մագիստրոսի աստիճան (LL.M), Սոֆիայի համալսարան, Իրավագիտության ֆակուլտետ 

Սվետոսլավ Իվանովը «New Balkans Law Office» ընկերության գործընկեր է և համատեղ ղեկավարում է ընկերության վեճերի կարգավորման թիմը։Նա հանդես է գալիս որպես իրավախորհրդատու տարբեր միջազգային արբիտրաժներում, ինչպեսնաև հանդիսանում է Բուլղարիայում դատական հարցերով ընկերության առաջատար մասնագետը։ 

Նա հանդես է եկել որպես իրավախորհրդատու բազմաթիվ հաճախորդների համար առևտրայինվարույթներում, զբաղեցրել է գլխավոր իրավախորհրդատուի պաշտոնը խաղային բիզնեսիոլորտում գործող ազգային ընկերությունում և իրավական խորհրդատվություն տրամադրելէներգետիկայի և բնական ռեսուրսների ոլորտների տարբեր ընկերություններին։ Նա ներգրավված է եղել վեճերում, որոնք վերաբերել են մրցակցային, սպառողական և հարկային ոլորտներիմարմինների հետ հարաբերություններին։ Սվետոսլավը հանդես է եկել որպես իրավախորհրդատու տարբեր միջազգային (VIAC, ICC, SCC) և բուլղարական ինստիտուցիոնալ արբիտրաժներում, որտեղ ներգրավված են եղել միջազգայինհաճախորդներ։  

Ամրագրել

Խորհրդատվություն

Խորհրդատվության համար խնդրում ենք կապվել մեզ հետ info@amca.am էլ. հասցեով կամ զանգահարել +374 11 20 14 10  հեռախոսահամարով: