Ջուլիան Քոհեն

  • Օքսֆորդի Համալսարան, Քաղաքագիտություն, Փիլիսոփայություն և Տնտեսագիտություն
  • Լոնդոնի Համալսարան, Իրավունքի Դիպլոմ

Ջուլիան Քոհենը Հոնկոնգում գործող «Resolution Chambers»-ի ղեկավարն է, որը Doyle’s Guide-ի, Legal 500-ի և Who’s Who Legal-ի վարկանիշներով ճանաչվել է Հոնկոնգի առաջատար հաստատություններից մեկը՝ մասնավորապես կառուցապատման և շինարարական վեճերի ոլորտում։

Ջուլիան Քոհենն ունի ավելի քան 30 տարվա մասնագիտական փորձառություն առևտրային վեճերի, շինարարական և ինժեներական վեճերի, էներգետիկ ոլորտի վեճերի լուծման բնագավառում։

Ջուլիան Քոհենն իր երկարամյա գործունեության ընթացքում հանդես է եկել որպես միանձնյա արբիտր, համաարբիտր և նախագահող արբիտր՝ կիրառելով ՅՈՒՆՍԻՏՐԱԼի, Հոնկոնգի միջազգային արբիտրաժային կենտրոնի (HKIAC), Լոնդոնի միջազգային արբիտրաժային դատարանի (LCIA), Միջազգային առևտրի պալատի (ICC) և Դուբայի միջազգային արբիտրաժային կենտրոնի (DIAC) կանոնները։ 

Ամրագրել

Խորհրդատվություն

Խորհրդատվության համար խնդրում ենք կապվել մեզ հետ info@amca.am էլ. հասցեով կամ զանգահարել +374 11 20 14 10  հեռախոսահամարով: