Շերին Սոֆիան իրավաբանական կրթություն է ստացել և՛ մայրցամաքային և՛ ընդհանուր իրավունքի ոլորտներով՝ մասնագիտանալով միջազգային ներդրումային և առևտրային արբիտրաժոներում, հանրային միջազգային իրավունքում և միջազգային էներգետիկ առևտրի ոլորտում։ Նա հանդես է գալիս խոշոր և բարդ սահմանային վեճերում՝ ներառյալ էներգետիկայի, բնական ռեսուրսներների, շինարարության, ենթակառուցվածքների, մտավոր սեփականության, բանկային և հեռահաղորդակցության ոլորտներում։
Նա աշխատել է Միացյալ Թագավորությունում գործող ամերիկյան խոշոր իրավաբանական ընկերության էներգետիկայի և ենթակառուցվածքների բաժնում՝ ներգրավվելով Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանի վեճերում։ Նա հանդես է եկել ICSID, ICC, LCIA և ad hoc գործընթացների ներքո ընթացող արբիտրաժային գործերում
Բացի իրավաբանական գործունեությունից, Շերին Սոֆիան հանդես է գալիս որպես խորհրդատու էներգետիկայի և շրջակա միջավայրի քաղաքականության հարցերով՝ համագործակցելով միջազգային կառույցների հետ, ինչպիսիք են ՄԱԿ-ը, Համաշխարհային բանկը և այլ միջազգային կազմակերպություններ։ Վերջերս ներգրավվել է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության միջկառավարական հանձնաժողովի (IPCC) կողմից իրականացվող զեկույցի մշակման գործընթացում։