Իզաբել Աբգարյան

  • Մագիստրոսի աստիճան (LL.M), Երևանի պետական համալսարան, Իրավագիտության ֆակուլտետ
  • Գործադիր մագիստրոսի աստիճան (EMBA), Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարան

Իզաբել Աբգարյանը հանդիսանում է Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտորի խորհրդական, ինչպես նաև հանդես է գալիս որպես իրավախորհրդատու առողջապահական մի շարք նախաձեռնություններում։ Իր մասնագիտական գործունեությունը համադրում է իրավունքի և առողջապահության ոլորտների հետ։

Նախքան համալսարանում խորհրդականի պաշտոնը ստանձնելը, Իզաբել Աբգարյանը շուրջ 11 տարի ղեկավարել է ՀՀ առողջապահության նախարարության իրավաբանական վարչությունը, որտեղ ներդրել է ոլորտային իրավական կարգավորման բազմաթիվ գործիքակազմեր։

Նա ակտիվորեն ներգրավված է գիտակրթական գործընթացներում՝ հանդիսանալով համալսարանի գիտական խորհրդի անդամ և բժշկական էթիկայի հանձնաժողովի նախագահ, նպաստելով առողջապահության ոլորտում մասնագիտական պատասխանատվության բարձրացմանն ու արդյունավետ կառավարմանը։

Ամրագրել

Խորհրդատվություն

Խորհրդատվության համար խնդրում ենք կապվել մեզ հետ info@amca.am էլ. հասցեով կամ զանգահարել +374 11 20 14 10  հեռախոսահամարով: