Ժիրայր Հաբիբյան

  • Մագիստրոսի աստիճան (LL.M), Սեն Ժոզեֆ համալսարան, Բեյրութ
  • Մագիստրոսի աստիճան (LL.M), Մոնպելյեի համալսարան, Իրավագիտության ֆակուլտետ

Ժիրայր Հաբիբյանը 2019 թվականին համահիմնադրել է «Լույսեր» ՓԲԸ, որը մասնագիտացած է բնակելի և կոմերցիոն անշարժ գույքի զարգացման, շինարարության և գույքի կառավարման ոլորտներոով։ Նա հանդիսանում է «Matouk Bassiouny» իրավաբանական ընկերության կառավարող գործընկեր ԱՄԷ-ի մասնաճյուղում։ Նա զբաղվում է ֆինանսների, առևտրի, կապիտալի շուկաների ուսումնասիրման ոլորտներով՝ աշխատելով Արաբական Միացյալ Էմիրություններում, Հայաստանում, ինչպես նաև մի շարք այլ երկրներում, ներառյալ՝ Լիբանանում, Եգիպտոսում, Թուրքիայում և Հորդանանում։

Ժիրայր Հաբիբյանը հանդիսանում է Միջազգային առևտրի պալատի (ICC) ազգային կոմիտեի խորհրդի անդամ, ինչպես նաև արբիտրաժային դատարանի անդամ։

2019 թվականին նա նշանակվել է Աբու Դաբիի դատական դեպարտամենտի փոխքարտուղարի պաշտոնում՝ պատասխանատվություն կրելով Սպորտային արբիտրաժային դատարանի և Աբու Դաբիում այլընտրանքային լսումների կենտրոնի ստեղծման և կառավարման գործընթացների համար։ Նա նաև համագործակցել է ԱՄԷ Արդարադատության նախարարության, Երիտասարդության և սպորտի նախարարության, ինչպես նաև Դաշնային ազգային խորհրդի հետ՝ մշակելով Միացյալ Արաբական Էմիրությունների սպորտային արբիտրաժի մասին օրենսդրությունը։

Ամրագրել

Խորհրդատվություն

Խորհրդատվության համար խնդրում ենք կապվել մեզ հետ info@amca.am էլ. հասցեով կամ զանգահարել +374 11 20 14 10  հեռախոսահամարով: