Թոմաս Վեյլ

  • Մագիստրոսի աստիճան (LL.M), Փարիզի համալսարան X Նանտեր, Միջազգային առևտրային արբիտրաժ և միջազգային մասնավոր իրավունք 
  • Իրավագիտության դոկտոր (J.D), Վաշինգտոնի անվան իրավունքի քոլեջ 

Թոմաս Վեյլը իրավաբան է, ով իր մասնագիտական գործունեությունը ծավալում է Միացյալ Թագավորությունում՝ Լոնդոնում։ 

Նա ճանաչվել է  առաջատար արբիտրաժային մասնագետ հեղինակավոր միջազգային վարկանիշային կազմակերպությունների և հրատարակությունների կողմից, ինչպիսիք են՝ «Chambers UK», «Legal 500 UK», «Private Practice Powerlist UK», «Best Lawyers» և «Who’s Who Legal»: Իր գործունեության ընթացքում բազմիցս զբաղեցրել է ղեկավար պաշտոններ առաջատար արբիտրաժային հաստատություններում, այդ թվում՝ Անդրազգային արբիտրաժի ինստիտուտի խորհրդատվական խորհրդում (ITA Advisory Board): Ներկայումս աշխատում է Ամերիկյան իրավաբանների ասոցիացիայի (ABA) «Իրավունքի գերակայության նախաձեռնություն» (Rule of Law Initiative) ծրագրում՝ որպես իրավական փորձագետ։ 

Թոմաս Վեյլը հանդիսանում է Արբիտրների հավատարմագրված ինստիտուտի (Chartered Institute of Arbitrators) անդամ, որի շրջանակներում պարբերաբար հրապարակում է հոդվածներ միջազգային արբիտրաժի և հանրային միջազգային իրավունքի վերաբերյալ։  

 Թոմաս Վեյլը ներկայացրել է վստահորդներին միջազգային արբիտրաժային գործընթացներում՝ Ռուսաստանում, ԱՊՀ երկրներում, Արևելյան Եվրոպայում և Աֆրիկայում, մասնավորապես՝ LCIA, SCC, ICC, ICSID և UNCITRAL կանոնների շրջանակում։ Նա ունի զգալի փորձառություն հատկապես նավթարդյունաբերության և հանքարդյունաբերության ոլորտներում։ 

Ամրագրել

Խորհրդատվություն

Խորհրդատվության համար խնդրում ենք կապվել մեզ հետ info@amca.am էլ. հասցեով կամ զանգահարել +374 11 20 14 10  հեռախոսահամարով: