Եղիշե Ջազոյանը հանդիսանում է «King & Spalding» իրավաբանական ընկերության լոնդոնյան գրասենյակի գործընկեր՝ մասնագիտանալով միջազգային արբիտրաժի և դատավարության ոլորտներում:
Նա կրկնակի որակավորում ունեցող (անգլիական և ռուսական իրավական համակարգեր) իրավաբան է, որն ունի զգալի մասնագիտական փորձ և խորը գիտելիքներ ինչպես ընդհանուր իրավունքի (common law), այնպես էլ մայրցամաքային (continental) իրավական համակարգերում:
Իր գործունեության ընթացքում նա գործել է առաջատար արբիտրաժային հաստատությունների կանոններով, այդ թվում՝ Միջազգային առևտրի պալատի (ICC), Լոնդոնի միջազգային արբիտրաժային դատարանի (LCIA), Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնի (ICSID), Վիեննայի միջազգային արբիտրաժային կենտրոնի (VIAC), Ստոկհոլմի առևտրի պալատի արբիտրաժային ինստիտուտի (SCC), Ցյուրիխի առևտրային պալատի (Swiss Chamber of Commerce) և Ռուսաստանի միջազգային արբիտրաժային դատարանի (ICAC) կանոնները: