Արմեն Հայկյանց

  • Իրավաբանական գիտությունների թեկնածու (Ph.D), Երևանի պետական համալսարան, Իրավագիտության ֆակուլտետ
  • Դոկտորանտուրա, ՌԴ Նախագահին կից պետական ծառայության ակադեմիա, Ռուսաստան 

Արմեն Հայկյանցը ակադեմիկոս է և փորձառու իրավաբան ՝ քաղաքացիական իրավունքի ոլորտում։ Նա հանդիսանում է Հայաստանի փաստաբանների պալատի անդամ և ներկայումս Երևանի պետական համալսարանի քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչն է։ 

Իր երկարամյա մասնագիտական գործունեության ընթացքում Արմեն Հայկյանցը ակտիվորեն համագործակցել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Ազգային ժողովի և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հետ՝ ներգրավվելով ոլորտային բարեփոխումների և օրենսդրական նախագծերի  մշակման աշխատանքներում։ 

Նա կարևոր ներդրում է ունեցել նաև ՀՀ դատական համակարգում՝ զբաղեցնելով Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնը։ Բացի այդ, հանդես է եկել որպես իրավաբանական բաժնի ղեկավար ինչպես Զարգացման հայկական բանկում, այնպես էլ ԱՄՆ ընկերության՝ «Լեդա Սիստեմս»-ի հայաստանյան մասնաճյուղում։ 

Նա դասավանդել է նաև ՀՀ պետական կառավարման ակադեմիայում, Հայ-ռուսական համալսարանում և Հայաստանում ֆրանսիական համալսարանում։ 

Ամրագրել

Խորհրդատվություն

Խորհրդատվության համար խնդրում ենք կապվել մեզ հետ info@amca.am էլ. հասցեով կամ զանգահարել +374 11 20 14 10  հեռախոսահամարով: