Անետ Մագնուսոն

  • Բակալավրի աստիճան (BA/BSc), Գյոթեբորգի համալսարանՄագիստրոսի աստիճան (LL.M), Ստոկհոլմի համալսարան, Իրավագիտության ֆակուլտետ

Անետ Մագնուսոնը «Կլիմայի փոփոխության խորհդրդատու»-ի (Climate Change Counsel) համահիմնադիրն է։ Նա ունի ավելի քան 25 տարվա փորձ արբիտրաժի և միջազգային իրավունքի ոլորտներում, այդ թվում՝ մի շարք առաջատար միջազգային իրավաբանական ընկերություններում։ Նա ավելի քան տասը տարի զբաղեցրել է Ստոկհոլմի առևտրի պալատի (SCC) արբիտրաժային ինստիտուտի գլխավոր քարտուղարի պաշտոնը։

Անետ Մագնուսոնը հաճախ է հանդես գալիս միջազգային իրավունքի, վեճերի լուծման և կլիմայի փոփոխության թեմաներով բանախոսություններով։ 



Նա մի շարք հեղինակավոր գրքերի հեղինակ և խմբագիր է, այդ թվում՝ “Investment Arbitration and Climate Change» (2023), «International Arbitration in Sweden – A Practitioner’s Guide»” (2-րդ հրատարակություն, 2021), “Arbitrating for Peace” (2017):

Անետը հանդիսանում է Առևտրային արբիտրաժի միջազգային խորհուրդի (ICCA) «Փարիզի համաձայնագրի հաշտեցման հավելված» նախագծի համանախագահ, ինչպես նաև «Ստոկհոլմի պայմանագրի լաբորատորիայի» (Stockholm Treaty Lab) հիմնադիրը։

Ամրագրել

Խորհրդատվություն

Խորհրդատվության համար խնդրում ենք կապվել մեզ հետ info@amca.am էլ. հասցեով կամ զանգահարել +374 11 20 14 10  հեռախոսահամարով: