Անա Ստանիչը հանդիսանում է “E&A Law Limited” իրավաբանական ընկերության տնօրենը՝ մասնագիտացած լինելով էներգետիկայի, բնապահպանական, միջազգային և Եվրոպականմիության իրավունքի, ինչպես նաև միջազգային արբիտրաժի ոլորտներում։
Անա Ստանիչը հանդեսէ եկել որպես իրավախորհրդատու բազմաթիվ առևտրային և ներդրումային վեճերում՝ ներկայացնելով հաճախորդներին հեղինակավոր միջազգային արբիտրաժային ատյաններում, ներառյալ ICC, LCIA, ICSID, ICDR, VIAC, SCC, Լեհաստանի արբիտրաժային դատարանոմ և Մշտական արբիտրաժային դատարանում (PCA)։
Նա նշանակվել է Եվրոպական հանձնաժողովի կողմից որպես արբիտր՝ երրորդ երկրների հետ ԵՄ առևտրային և ներդրումային համաձայնագրերով առաջացող վեճերի կարգավորման նպատակով։
Նա հանդես է գալիս նաև որպես դասախոս Բեռլինի տեխնիկական համալսարանում (TechnischeUniversität), Դանդիի համալսարանում (CEPMLP) և Չինաստանի UIBE համալսարանում՝ դասավանդելով միջազգային հանրային իրավունք, արբիտրաժ և էներգետիկ իրավունք։
Նա “Chambers & Partners”-ի կողմից ճանաչվել է Մեծ Բրիտանիայի լավագույն իրավաբաններիցանկում որպես առաջատար մասնագետ էներգետիկայի ոլորտում։