ԱՐԲԻՏՐ

Ֆարիդ Ֆիրդոշալի Կարաչիվալա

ՄԱՍՆԱԳԻՏԱՑՈՒՄ

Կորպորատիվ իրավունք, առևտրային և սահմանադրական դատավարություններ, ՎԱԼ, սնանկության դատավարություններ, բաժնետիրական վեճեր, ենթակառուցվածքների և անշարժ գույքի վերաբերյալ վեճեր

Կրթություն

Իրավագիտության բակալավր, Պետական իրավաբանական քոլեջ, Մումբայ

Աշխատանքային գործունեության նկարագիր

🔷 Մասնագիտացված լինելով արբիտրաժի և դատավարության մեջ՝ Ֆարիդը վեճերի պրակտիկայի համանախագահն է JSA-ում։ Ֆարիդն աշխատանքային գործերով հանդես է գալիս Հնդկաստանի տարբեր ատյաններում, այդ թվում՝ Հնդկաստանի բարձրագույն դատարանում։

🔷 Նա իր հաճախորդների շահերը ներկայացրել է ինչպես տեղական, այնպես էլ միջազգային առևտրային արբիտրաժներում։ Ֆարիդը Հնդկաստանի «Forbes»-ի «Legal Powerlist 2021»-ի կողմից  ճանաչվել է որպես լավագույն անհատ իրավաբան՝ մինչև տասը տարի փորձառություն ունեցողների շարքում։

 🔷 Ֆարիդը, ի թիվս այլնի, նոմինացվել է Asia Legal Business-ի կողմից, հետևյալ անվանակարգերում՝

– Վեճերի լուծման լավագույն 40 իրավաբանները Հնդկաստանում 2022 թվականին։

-Վեճերի լուծման լավագույն 50 իրավաբաններն Ասիայում 2022 թվականին։

-Լավագույն 50 իրավաբանները Հնդկաստանում 2023 թվականին։

🔷 Ֆարիդը 2023 թվականին «Legal Era»-ի կողմից որակվել է որպես առաջատար իրավաբան՝ արբիտրաժի, դատավարության և վեճերի լուծման ոլորտներում։