ԱՐԲԻՏՐ

Սերգեյ Բրուտյան

ՄԱՍՆԱԳԻՏԱՑՈՒՄ

Առևտրային դատավարություն, Միջազգային մասնավոր իրավունք, կորպորատիվ իրավունք

Կրթություն

Իրավագիտության մագիստրոս, Ռուսաստանի փաստաբանական և նոտարական ակադեմիա

Աշխատանքային գործունեության նկարագիր

🔷 Սերգեյ Բրուտյանը Ռուսաստանի պատվավոր իրավաբան է և Պլևակոյի արծաթե մեդալի դափնեկիր։ Նա Իրավաբանների հայկական ասոցիացայի խորհրդի անդամ է, եվրոպական փաստաբանների ասոցիացիայի փոխանախագահն է, եվրոպական իրավաբանների ասոցիացիայի՝ EuroCollectNet-ի անդամ է և Գերմանիայի դեսպանատան վստահելի փաստաբանն է Մոսկվայում և Երևանում:

🔷 Սերգեյ Բրուտյանն ակտիվորեն մասնակցել է ավելի քան 100 դատական լսումների Ռուսաստանի և միջազգային այլ դատարաններում և արբիտրաժներում՝ հանդես գալով որպես տարբեր իրավական ընկերությունների ներկայացուցիչ Ռուսաստանում և Շվեդիայում։

🔷 Տարբեր տարիներին նա վստահված իրավական ներկայացուցիչ է եղել այնպիսի նշանակալի կազմակերպությունների համար, ինչպիսիք են Daimler AG-ը, Evobus-ը, ABB-ն, Nestle-ն, Fresenius-ը, Shell-ը, Engie-ն, L’Oreal-ը, Schaeffler-ը, Fayat Bomag-ը, Schenck-ը, Atlas Copco-ն, Vaillant-ը, Robert Bosch-ը։