ԱՐԲԻՏՐ

Շուշանիկ Ղուկասյան

ՄԱՍՆԱԳԻՏԱՑՈՒՄ

Դելիկտային իրավունք, պայմանագրային իրավունք, առևտրային իրավունք, աշխատանքային իրավունք, ՎԱԼ, առողջապահական իրավունք

Կրթություն

Ի․գ․թ․, Երևանի պետական համալսարան, իրավագիտության ֆակուլտետ

Աշխատանքային գործունեության նկարագիր

🔷 Շուշանիկ Ղուկասյանը ներկայումս զբաղեցնում է «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի գլխավոր խորհրդականի պաշտոնը, ինչպես նաև աշխատում է որպես Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնի դասախոս։

🔷 Նա ունի աշխատանքային նշանակալի փորձառություն ինչպես մասնավոր, այնպես էլ հանրային ոլորտներում։ Նախկինում նա աշխատել է որպես ավագ մասնագետ «Legal Business Law Group» ՍՊԸ-ում և բազմաթիվ զբաղեցրել բազմաթիվ պաշտոն ՀՀ Առողջապահության նախարարությունում, Ֆինանսների նախարարությունում և Արդարադատության նախարարությունում։

🔷 Շուշանիկը նաև Երևանի պետական համալսարանի մասնագիտական խորհրդի անդամ է և ավելի քան 20 հոդվածների հեղինակ։