🔷 Գոռ Մարգարյանը «Լեգելատա» իրավաբանական գրասենյակի գործընկեր է։ Նա ընկերությունում ղեկավարում է բանկերի և ֆինանսների, վերակազմակերպումների, հարկերի և օտարերկյա ներդրումների ոլորտներում մասնագիտացած թիմի գործունեությունը։
🔷 Նա միջազգային առևտրային արբիտրաժի ոլորտում իր գիտելիքներն ավելի է կատարելագործել Օտարերկրյա ֆինանսավորման նախագծերի կառավարման կենտրոնում որպես իրավաբան աշխատելիս (կենտրոնը ստեղծվել է Համաշխարհային բանկի կողմից՝ Հայաստանի ֆինանսների նախարարության կազմում):
🔷 Որպես «Cenomi» ՓԲԸ-ի գլխավոր խորհրդական Գոռ Մարգարյանը մասնակցել է մի շարք արբիտրաժային գործերի Լոնդոնի միջազգային առևտրային արբիտրաժային դատարանում, Դուբայի միջազգային առևտրային արբիտրաժային դատարանում և այլ նշանակալի արբիտրաժային կենտրոններում։