Աիշա Նադար

  • Մագիստրոսի աստիճան (LL.M), Լոնդոնի Քուին Մերի համալսարան 
  • Մագիստրոսի աստիճան, Տեխասի համալսարան, Բիզնես կառավարում

Աիշա Նադարը հանդիսանում է «Advokatfirman Runeland AB» իրավաբանական ընկերության ավագ խորհրդատու՝ իր մասնագիտական գործունեությունը ծավալելով Ստոկհոլմ քաղաքում։ Նա մասնագիտացած է ենթակառուցվածքների ոլորտում գնումների և վեճերի կառավարման մեջ։ Աիշան միացել է ընկերությանը 2012 թվականին՝ որպես պայմանագրային և վեճերի կառավարման խորհրդատու՝ հաճախորդներին տրամադրելով խորհրդատվություն գնումների ռազմավարական պլանավորման, պայմանագրերի նախագծման, պայմանագրային կառավարման և վեճերի լուծման հարցերում։

Ավելի քան 30 տարվա ընթացքում Աիշա Նադարը ակտիվորեն ներգրավված է եղել խոշոր, միջսահմանային ենթակառուցվածքային և պաշտպանական ծրագրերի աշծատանքներում։

Նա հանդես է գալիս որպես արբիտր, հաշտարար և դատավոր՝ պարբերաբար նշանակվելով կողմերի, փաստաբանների և արբիտրաժային տրիբունալների կողմից միջազգային արբիտրաժային, հաշտարարական և վեճերի խորհուրդների հետ կապված գործընթացներում։ Աիշան ունի գործնական փորձ ICC, LCIA, SCC, DIAC, AAA և UNCITRAL արբիտրաժային կանոններով։
Նա վեճերի լուծման հետ կապված հանձնարարություններ է իրականացրել միջազգային խոշոր կառույցների համար, այդ թվում՝ Համաշխարհային բանկի, USAID և ԱՄՆ Պաշտպանության նախարարության (DOD)։

Աիշա Նադարը հանդիսանում է Ինժեներ-խորհրդատուների միջազգային ֆեդերացիայի (FIDIC) գործադիր կոմիտեի անդամ, գնումների քաղաքականության ենթահանձնաժողովի նախագահ, ինչպես նաև ընդգրկված է կազմակերպության նախագահության հավատարմագրված դատավորների պաշտոնական ցանկում։

Ամրագրել

Խորհրդատվություն

Խորհրդատվության համար խնդրում ենք կապվել մեզ հետ [email protected] էլ. հասցեով կամ զանգահարել +374 11 20 14 10  հեռախոսահամարով:


Warning: file_exists(): open_basedir restriction in effect. File(action-scheduler-hy_AM.mo) is not within the allowed path(s): (/www/wwwroot/amca.am/:/tmp/:/www/php_session/amca.am/) in /www/wwwroot/amca.am/wp-content/plugins/wpml-string-translation/classes/MO/Hooks/LoadTranslationFile.php on line 82

Warning: file_exists(): open_basedir restriction in effect. File(action-scheduler-hy_AM.l10n.php) is not within the allowed path(s): (/www/wwwroot/amca.am/:/tmp/:/www/php_session/amca.am/) in /www/wwwroot/amca.am/wp-content/plugins/wpml-string-translation/classes/MO/Hooks/LoadTranslationFile.php on line 85