Անի Մակարյան

Անի Մակարյանը ներկայումս զբաղեցնում է Հայաստանի արժեթղթերի բորսայի և Կենտրոնական դեպոզիտարիայի կառավարման խորհրդի անդամի և գլխավոր խորհրդատուի պաշտոնը։ Նա մասնագիտացած է կորպորատիվ իրավունքի, ֆինանսական և արժեթղթերի շուկայում գործարքների և ծառայությունների ոլորտներում: 2009 թվականից մինչև 2021 թվականը նա եղել է ՀՀ Կենտրոնական բանկի հարկադիր կատարման բաժնի պետը։ Հաջորդիվ ստանձնել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի գլխավոր խորհրդականի պաշտոնը։ […]
Արմեն Հայկյանց

Արմեն Հայկյանցը վաստակաշատ ակադեմիկոս և պրակտիկ գործիչ է, Հայաստանի Փաստաբանների պալատի անդամ, ով ներկայումս Երևանի պետական համալսարանի քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչն է։ Իր երկարամյա փորձաքննության ընթացքում դոկտոր Հայկյանցը համագործակցել է Հայաստանի արդարադատության նախարարության, ՀՀ Ազգային ժողովի և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հետ տարբեր հիմնարար ծրագրերում։ Հայկյանցն իր ներդրումն է ունեցել նաև ՀՀ դատական համակարգում՝ աշխատելով որպես […]
Տաթևիկ Դավթյան

Տաթևիկ Դավթյանը իրավաբան-գիտնական է և պրակտիկ մասնագետ, որը հանդիսանում է «Մասնավոր իրավունքի կենտրոն» հիմնադրամի հիմնադիրը։ Նա ունի փաստաբանական գործունեության արտոնագիր ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում և Հայատանի Հանրապետությունում։ Ունենալով փորձառություն երկու իրավական համակարգերում՝ Տաթևիկը գլոբալ մոտեցումներով է առաջնորդվում «One Planet Group»-ում իր աշխատանքային գործունեության շրջանակներում, որը մասնավոր բաժնետիրական ընկերություն է Սան Ֆրանցիսկոյում։ Ընկերությունը մասնագիտացած է գովազդային […]
Սերգեյ Բրուտյան

Սերգեյ Բրուտյանը Ռուսաստանի պատվավոր իրավաբան է և Պլևակոյի արծաթե մեդալի դափնեկիր։ Նա Իրավաբանների հայկական ասոցիացայի խորհրդի անդամ է, եվրոպական փաստաբանների ասոցիացիայի փոխանախագահն է, եվրոպական իրավաբանների ասոցիացիայի՝ EuroCollectNet-ի անդամ է և Գերմանիայի դեսպանատան վստահելի փաստաբանն է Մոսկվայում և Երևանում: Սերգեյ Բրուտյանն ակտիվորեն մասնակցել է ավելի քան 100 դատական լսումների Ռուսաստանի և միջազգային այլ դատարաններում և արբիտրաժներում՝ […]
Վարսինե Հարությունյան

Վարսինե Հարությունյանն ունի իրավաբանի ավելի քան 10 տարվա մասնագիտական փորձառություն՝ առավելապես կենտրոնանալով փաստաբանության հմտությունների, քաղաքացիական և վարչական իրավունքի ոլորտում։ Նա հաջողությամբ վարել է 300-ից ավելի դատական գործեր՝ ներկայացնելով կողմի շահերը։ Նա մասնագիտացած է մասնավոր իրավունքի մի շարք ոլորտներում, ներառյալ՝ մտավոր սեփականության, կորպորատիվ հարաբերությունների, աշխատանքային վեճերի, պայմանագրային հարցեր, կորպորատիվ իրավունք, բանկային, միգրացիոն իրավունք, ինչպես նաև սնանկություն, […]
Մակար Եղիազարյան

Մակարը փաստաբան է (2011 թվականից) և 2016 թվականից հանդես է գալիս որպես սնանկության կառավարիչ։ «Եղիազարյան և ընկերներ» իրավաբանական ընկերության և շուրջ 200 սնանկության գործերի հաջող կառավարման փորձի շնորհիվ Մակարը ձեռք է բերել փորձառու և կոմպետենտ մասնագետի համբավ՝ կորպորատիվ իրավունքի, քաղաքացիական իրավունքի և սնանկության ոլորտներում։ Որպես սնանկության կառավարիչ վերջինս ունի շուրջ 100 գործեր՝ իր կառավարման ներքո […]
Տիգրան Նաղդալյան

Տիգրան Նաղդալյանն ներկայումս զբաղեցնում է բազմաթիվ կարևոր պաշտոններ, որոնց թվում են գլխավոր իրավախորհրդատուի պաշտոնը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում (2021 թվականից) և տնօրենի պաշտոնը «VPEKTI» ՓԲԸ-ում և «Նաղդալյան և գործընկերներ» իրավաբանական գրասենյակում։ Ունենալով հարուստ աշխատանքային փորձ՝ Տիգրանը իրավաբանի մասնագիտական գործունեություն է ծավալում 2012 թվականից։ Տարիների ընթացքում նա զբաղեցրել է բազմաթիվ պաշտոնների՝ ներառյալ տնօրենի, գլխավոր իրավաբանի, իրավական […]
Իրինա Դանիելյան

Իրինա Դանիելյանը հանդիսանում է «Rybalkin, Gortsunyan, Dyakin and Partners» իրավաբանական ընկերության Երևանյան գրասենյակի խորհրդականը և տնօրենը, որը մասնագիտացած է ներպետական և միջազգաային արբիտրաժի բնագավառում։ Իրինա Դանիելյանն ունի կրկնակի բակալավրի աստիճան Հայաստանում ֆրանսիական համալսարանից և Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանից։ Նա ավարտել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մագիստրոսական ծրագիրը և մասնագիտացած է քաղաքացիական (մայրցամաքային եվրոպական) և ընդհանուր […]
Արայիկ Քուրդյան

Արայիկ Քուրդյանը «Unique Consulting Group» ՍՊԸ փոխտնօրենն է։ Միաժամանակ, նա նաև «ARTCOMPANY» ՍՊԸ-ում և «LOGICON DEVELOPMENT» ՍՊԸ-ում քաղաքաշինության բաժնի համակարգողն է։ Նա նախկինում աշխատել է որպես Երևանի քաղաքապետարանի ավագ մասնագետ, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի վարչության պետ և ներքին աուդիտոր և «Պրոֆ Քոնսալթինգ Սերվիս» ՍՊԸ-ի տնօրեն: Ներկայումս ՀՀ էկոնոմիկայի նախարարի հրամանով ստեղծված Քաղաքաշինական փաստաթղթերի ուսումնասիրության հանձնաժողովի, […]
Գոհար Գևորգյան

Գոհար Գևորգյանը «Ի ԷԼ ԷԼ» իրավաբանական գրասենյակի գլխավոր տնօրենն է։ 2012 թվականից ի վեր Գոհար Գևորգյանն Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Փաստաբանների պալատի անդամ է։ 2017 թվականից ի վեր նա արբիտր է Առևտրաարդյունաբերական պալատին կից արբիտրաժային դատարանում։ Նա նաև մտավոր սեփականության իրավունքի հայ իրավաբանների ասոցիացիա ՀԿ-ի անդամ է։
Աշոտ Կյուրեղյան

Աշոտ Կյուրեղյանը «A.K.A. Lex Sportiva» իրավաբանական գրասենյակի հիմնադիրն է, որը գործում է ամբողջ աշխարհում և առևտրային հարցերի հետ մեկտեղ՝ մասնագիտացված է բացառապես սպորտային արդյունաբերության ոլորտում։ Ունենալով սպորտային արդյունաբերությունում շուրջ 8 տարվա փորձառություն՝ Աշոտը ներգրավված է եղել բազմաթիվ կոմիտեներում, կազմակերպչական խմբերում և սպորտային կառավարմանն ու իրավունքին առնչվող տարբեր ծրագրերում։ Աշոտը երկակի որակավորված իրավաբան է՝ Հայաստանում և […]
Օլիմպիա Գեղամյան

Օլիմպիա Գեղամյանը ԵՊՀ-ի Աիդա Իսկոյանի անվան էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի ղեկավարն է և միևնույն ժամանակ աշխատում է նաև որպես էկոլոգիական իրավունքի դասախոս ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում։ Որպես իրավական փորձագետ Օլիմպիա Գեղամյանն ակտիվորեն մասնակցել է այնպիսի հեղինակավոր կազմակերպությունների ծրագրերին, ինչպիսիք են USAID-ին, UNDP-ին, OECD-ին, Եվրասիական զարգացման բանկը և Հայաստանի ամերիկյան համալսարանը։ Օլիմպիա Գեղամյանը եղել է ՀՀ Շրջակա […]