Միջազգային համագործակցության նոր հարթակ․ AMCA և Իրանի Առևտրային Պալատի Արբիտրաժային Կենտրոն (ACIC)
Արբիտրաժի և Հաշտարարության Հայաստանյան Կենտրոնում (AMCA) կարևորում ենք միջազգային գործընկերության զարգացումն ու արբիտրաժային ոլորտում փորձի փոխանակումը։ Այս անգամ հյուրընկալեցինք Իրանի Առևտրային Պալատի Արբիտրաժային Կենտրոնի (ACIC) ներկայացուցիչներին, քննարկեցինք՝
Կենտրոնների գործունեության առանձնահատկություններն ու համագործակցության հնարավոր շրջանակը, Միջազգային արբիտրաժի զարգացման կարևորությունը, Համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարը։ 📌 Հանդիպման ընթացքում AMCA-ի տնօրեն Տաթևիկ Մատինյանը և փոխտնօրեն Լիլիթ Պետրոսյանը ներկայացրեցին մեր կենտրոնի իրականացրած ծրագրերն ու առաջիկա նախաձեռնությունները։ Հանդիպման եզրափակիչ փուլում կողմերը ստորագրեցին հուշագիր, որը նպատակ ունի գործընկերությունը դարձնել առավել ինստիտուցիոնալ։ Այս համագործակցությունը քայլ է դեպի արբիտրաժի ոլորտի նորանոր հաջողություններ։
#AMCA #Arbitration #InternationalPartnerships #Cooperation