AMCA տնօրեն Տաթևիկ Մատինյանը աշխատանքային այցով մեկնել է Շվեդիա

Շվեդական արբիտրաժային շաբաթվա ընթացքում, Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի տնօրեն և գլխավոր քարտուղար Տաթևիկ Մատինյանը հանդիպել է Շվեդական արբիտրաժային ինստիտուտի (SCC Arbitration Institution) գլխավոր քարտուղար Քերոլայն Ֆալկոների հետ, ում հետ քննարկել է AMCA և SCC Արբիտրաժային կենտրոնների միջև համատեղ կնքվող հուշագրի մանրամասները, ակնկալվող դասընթացներն ու վերապատրաստումները, համագործակցության հեռանկարներն ու թե ինչպես կարող են այս երկու կառույցները համատեղ նպաստել արբիտրաժային ինստիտուտի խնդիրների լուծմանն ու զարգացմանը։

Շվեդիա աշխատանքային այցի ընթացքում տիկին Մատինյանը նաև հանդիպել է Շվեդիայում ՀՀ դեսպանատան առաջին քարտուղար Հայարփի Դրմեյանին, ում հետ քննարկել է արբիտրաժի և հաշտարարության կարևորությունը, վերջինիս դերը բիզնեսի զարգացման հարցում: Քննարկվել է նաև Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի դերակատարումը միջազգային ներդրումների պաշտպանվածության և վստահելիության ապահովման տեսանկյունից։

Միևնույն ժամանակ քննարկվեց հաշտարարության կարևորությունը և վերջինիս լայն գործիքակազմը, որը կարող է մեծապես օգտակար լինել Հայաստանում չբնակվող, սակայն իրավական վեճեր ունեցող մեր քաղաքացիների համար։

Ամրագրիր

Խորհրդատվություն

Կենտրոնում Ձեր վեճը լուծելու ընթացակարգերի վերաբերյալ խորհրդատվություն կարող եք ստանալ մեր իրավաբանների կողմից՝ ամրագրելով խորհրդատվության ժամ։

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.