AMCA-ն Arbitration & ADR in Georgia and the Wider Region համաժողովին

Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի իրավաբան Նորայր Բաղդասարյանը մասնակցել է «Arbitration & ADR in Georgia and the Wider Region» համաժողովին Թբիլիսիում։ Միջոցառումը կարևոր նշանակություն ունի տարածաշրջանի արբիտրաժային և հաշտարարության ոլորտի զարգացումներին ծանոթանալու և փորձի փոխանակման տեսանկյունից: Միջոցառման ընթացքում քննարկվեցին ՎԱԼ-ի, այդ թվում` արբիտրաժի հիմնական հարցերը, ներառյալ նոր զարգացումները և տարածաշրջանի մարտահրավերները, էներգետիկ և ենթակառուցվածքային վեճերը։ Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի Արբիտրաժային խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանը պանելային քննարկման ժամանակ հանդես եկավ զեկուցմամբ և անդրադարձավ Կենտրոնին, ներկայացնելով նրա դերը և կարևորությունը։ Միջոցառումը կազմակերպել էին ICC Georgia-ն, Gvinadze & Partners LLC-ն, և Commercial Law Development Program (CLDP)-ը։ Այս հանդիպումներն ու քննարկումները մեծապես նպաստեցին տարածաշրջանային և միջազգային համագործակցության ընդլայնմանը։ Միջոցառման արդյունքում վեր հանվեցին ոլորտի նոր զարգացումները և մարտահրավերները, ինչը կնպաստի ապագա նախաձեռնությունների հաջող իրականացմանը։

Ամրագրել

Խորհրդատվություն

Ամրագրեք խորհրդատվություն [email protected] էլփոստի կամ +374 11 20 14 10 հեռախոսահամարի միջոցով։


Warning: file_exists(): open_basedir restriction in effect. File(action-scheduler-hy_AM.mo) is not within the allowed path(s): (/www/wwwroot/amca.am/:/tmp/:/www/php_session/amca.am/) in /www/wwwroot/amca.am/wp-content/plugins/wpml-string-translation/classes/MO/Hooks/LoadTranslationFile.php on line 82

Warning: file_exists(): open_basedir restriction in effect. File(action-scheduler-hy_AM.l10n.php) is not within the allowed path(s): (/www/wwwroot/amca.am/:/tmp/:/www/php_session/amca.am/) in /www/wwwroot/amca.am/wp-content/plugins/wpml-string-translation/classes/MO/Hooks/LoadTranslationFile.php on line 85