AMCA-ն հյուրընկալել է Վիս դատախաղի ԵՊՀ թիմին

«Վիլլեմ Ս. Վիս միջազգային առևտրային արբիտրաժ» դատախաղ-մրցույթում Երևանի պետական համալսարանի թիմը Թբիլիսիում անցկացված մրցափուլի հաղթող է ճանաչվել` զբաղեցնելով առաջին հորիզոնականը, իսկ Անահիտ Ալոյանը ճանաչվել է լավագույն խոսնակ: Vis միջազգային դատախաղում Երևանի պետական համալսարանը ներկայացնող թիմին հյուրընկալել էինք Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնում: ԵՊՀ թիմի մազիչներն են Դավիթ Ղարիբյանը և Մանե Մարկոսյանը, ովքեր մեծ ներդրում են ունեցել թիմի գրանցած հաջողությունների հարցում:

ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը իր երախտագիտության խոսքն էր հայտնել կենտրոնին և կարևորել նմանօրինակ աջակցությունը ապագա մասնագետների պատրաստման և կայացման գործում:
Հանդիպման ընթացքում ուսանողները կիսվեցին իրենց տպավորություններով և գրանցած հաղթանակով: Կենտրոնի տնօրեն Տաթևիկ Մատինյանը հաջողություն մաղթեց թիմին՝ Վիեննայում կայանալիք խաղի ընթացքում:
ԵՊՀ թիմի մասնակցությունը Վիլլեմ Վիսի անվան միջազգային առևտրային արբիտրաժի դատախաղ մրցույթում՝ որպես նախորդ տարի լավագույն արդյունք ցուցաբերած թիմ, ֆինանսավորում է Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը:

Ամրագրել

Խորհրդատվություն

Ամրագրեք խորհրդատվություն [email protected] էլփոստի կամ +374 11 20 14 10 հեռախոսահամարի միջոցով։


Warning: file_exists(): open_basedir restriction in effect. File(action-scheduler-hy_AM.mo) is not within the allowed path(s): (/www/wwwroot/amca.am/:/tmp/:/www/php_session/amca.am/) in /www/wwwroot/amca.am/wp-content/plugins/wpml-string-translation/classes/MO/Hooks/LoadTranslationFile.php on line 82

Warning: file_exists(): open_basedir restriction in effect. File(action-scheduler-hy_AM.l10n.php) is not within the allowed path(s): (/www/wwwroot/amca.am/:/tmp/:/www/php_session/amca.am/) in /www/wwwroot/amca.am/wp-content/plugins/wpml-string-translation/classes/MO/Hooks/LoadTranslationFile.php on line 85