AMCA-ի փոխտնօրեն Լիլիթ Պետրոսյանը սեպտեմբերի 10-15-ը մասնակցել է Տաշքենդում անցկացված Ուզբեկստանի արբիտրաժային շաբաթին։ Արբիտրաժային շաբաթը ներառում էր միջազգային արբիտրաժին առնչվող տարբեր հարցերի քննարկումներ և փորձի փոխանակում միջազգային արբիտրաժային կենտրոնների ներկայացուցիչների հետ։
Միջոցառման ընթացքում Լիլիթ Պետրոսյանը ներկայացրեց AMCA-ն, նրա հիմնական նպատակներն ու թիրախները, ինչպես նաև միջազգային արբիտրաժային կենտրոնների ներկայացուցիչների հետ քննարկեց AMCA-ի գործունեությանը վերաբերող մի շարք հարցեր: Այսպիսով, Ուզբեկստանի արբիտրաժային շաբաթվա ակտիվ ներգրավվածությունը վկայում է Կենտրոնի հանձնառության մասին գիտելիքների փոխանակման և արբիտրաժային ոլորտում համագործակցության ընդլայնման մասին: Տիկին Պետրոսյանի այցը Ուզբեկստանի արբիտրաժային շաբաթ հնարավոր դարձավ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ։