Հակոբ Չոլաքյան

  • Բակալավրի աստիճան (LL.B), Երևանի պետական համալսարան, իրավագիտության ֆակուլտետ

Հակոբն իր մասնագիտական գործունեությունը սկսել է որպես փորձնակ «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ում, ապա իր աշխատանքային գործունեությունը շարունակել է տարբեր ընկերություններում։ Հակոբը մասնակցել է տարբեր հեղինակավոր դատախաղ-մրցույթներին որպես ԵՊՀ թիմի անդամ, ինչպիսիք են՝ Ֆիլիպ Ջեսափի դատախաղի ազգային փուլը, 2024 թվականի Նյուրնբերգի միջազգային քրեական իրավունքի և Ֆինանսական համակարգի հաշտարարի դատախաղերը։
Հակոբը ԵՊՀ ՈւԳԸ-ի երկարամյա անդամ է։ Նրա գիտական հետաքրքրությունների շրջանակը ներառում է կոռուպցիայի կանխարգելումը և արտադատական վեճերի լուծման մեխանիզմները։ Նա նաև ստացել է ԵՊՀ «Յուրի Ղամբարյան» անվանական կրթաթոշակ։

Ամրագրել

Խորհրդատվություն

Խորհրդատվության համար խնդրում ենք կապվել մեզ հետ info@amca.am էլ. հասցեով կամ զանգահարել +374 11 20 14 10 հեռախոսահամարով։