Սաթենիկը դասախոսում է Հայ-Ռուսական համալսարանում և հանդիսանում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի խորհրդականը։ Նախկինում աշխատել է՝ «ALTERNATIVE CREATIVE NETWORK» ՍՊԸ-ում, որպես պայմանագրերի պատասխանատու՝ «Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» կազմակերպության հայաստանյան մասնաճյուղում, ինչպես նաև որպես գործերի կառավարիչ և իրավաբանական խորհրդատու՝ «ADR Partners» ՍՊԸ-ում։ 2020 թվականից հանդիսանում է Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի անդամ, և միաժամանակ՝ արտոնագրված հաշտարար։ Նա մասնակցել է միջազգային բազմաթիվ վերապատրաստումների՝ հաշտարարության և արբիտրաժի ոլորտներում։ 2015 թվականին իրականացրել է գիտական հետազոտություն ՄԱԿ-ի Միջազգային առևտրի իրավունքի հանձնաժողովում (UNCITRAL)։