Արամայիսը ունի ավելի քան տասը տարվա մասնագիտական փորձ՝ աշխատելով հանքարդյունաբերության և էներգետիկայի ոլորտներում, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում։ Որպես հաշտարար՝ Արամայիսը լուծել է տասնյակից ավելի վեճեր։ Միաժամանակ, խորհրդատվություն է տրամադրել խոշոր հարկ վճարողներին կորպորատիվ և հանքարդյունաբերական հարցերով։
2006 թվականից սկսած Արամայիսը Հայաստանի Հանրապետության Փաստաբանների պալատի անդամ է։ Նա նաև արտոնագրված հաշտարար է և հանդիսանում է Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության անդամ։